Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կարմեն»-ը հայտնվել է Սոչիում, այն էլ՝ սառույցի վրա

06.16.2015

Սոչի քաղաքի օլիմպիական «Այսբերգ» դահլիճում օրերս կայացել է Իլյա Ավերբուխի բեմականացրած «Կարմեն» սառցե շոուի պրեմիերան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս ներկայացումն ի սկզբանե դիտարկվել է որպես մյուզիքլ, սակայն իրականում այն ժանրերի սիթեզ է, որի արդյունքում ստացվել է բարձր կարգի թատերական ստեղծագործություն, որտեղ հանդես եկող արտիստներն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: Ռեժիսորին հաջողվել է միևնույն բեմահարթակում հավաքել լավագույներին, որոնցից շատերը ձևավոր չմշկասահքի փառաբանված վարպետներ են՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու եվրոպայի առաջնությունների չեմպիոններ:

«Պրեմիերային ցուցադրության գլխավոր գնահատականը և հաջողության չափանիշը լեփ-լփցուն դահլիճն էր, որը ներկայացման ավարտից հետո 10 րոպե, հոտնկայս, չէր թողնում, որ արտիստները հեռանան: Կայացած պրեմիերան միայն սկիզբն է:

Առջևում Սոչիի համար դեռ կա 80 ներկայացում, իսկ աշնանը պլանավորվում է ելույթ Մոսկվայում»,- տեղեկացրել է Իլյա Ավերբուխի պրոդյուսերական կենտրոնը:

«Կարմեն» սառցե մյուզիքլի ցուցադրությունը հագեցված է իսպանական մթնոլորտով ոչ միայն բեմում: Այն հանդիսատեսին շրջապատում է նաև ներկայացումից առաջ, ընդմիջումներին ու նույնիսկ ավարտից հետո: «Այսբերգ» պալատի կամարների ներքո այդ ժամանակ հնչում է իսպանական «կենդանի» երաժշտություն՝ ֆլամենգոյի լավագույն վարպետների կատարմամբ, մատուցվում են իսպանական խոհանոցի խորտիկներ:
    Դիտվել է 382 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ