Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բյուրեղապակյա Տուրանդոտ-2015»-ի հանձնումը ողջունվեց խլացուցիչ ծափահարություններով

06.19.2015

«Ես շատ-շատ երախտապարտ եմ: Ես ինձ իրավունք եմ վերապահում այս մրցանակը կիսել նրանց հետ, ովքեր կամա, թե՝ ակամա դարձան իմ ուսուցիչները՝ Ցիցիլիա Մանսուրովայի, Ֆաինա Ռանևսկայայի, Անատոլի Էֆրոսի և շատ ուրիշների հետ, և, անշուշտ, քո հետ, Ձերդ պայծառափայլություն հանդիսատես»,- այս խոսքերով ընդունեց այս տարի իրեն շնորհված «Բյուրեղապակյա Տուրանդոտը» Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի, երգչուհի, Մոսկվայի երաժշտության և պոեզիայի թատրոնի ղեկավար Ելենա Կամբուրովան:

Նախօրեին՝ հունիսի 18-ին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կայացավ Ռուսաստանում առաջին անկախ ստեղծագործական «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է մոսկովյան թատրոնների միջև:
Ելենա Կամբուրովային, արարողության ամենապատվավոր «Երկարամյա և անբասիր թատրոնին ծառայելու» համար պարգևը հանձնելուց հետո, սկսվեց հիմնական անվանակարգերում մրցանակակիրների պարգևատրությունը:

Այս մրցանակաբաշխության գլխավոր ինտրիգն այն է, որ մրցանակակիրները նախորոք չեն հայտարարվում և ամեն ինչ պարզվում է հենց դահլիճում, արարողության ժամանակ:

Անցած թատերաշրջանի լավագույն ռեժիսորներ ճանաչվեցին Ռուսական երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բորոդինը՝ «Նյուրնբերգ» ներկայացման բեմադրության համար և Սերգեյ Ժանևիչը՝ «Ինքնասպանը» ներկայացման բիմադրության համար: Իսկ Ժանևիչի այս բեմադրության սցենոգրաֆիան իրականացրած նկարիչ Ալեքսանդր Բորովսկին էլ լավագույնը ճանաչվեց իր ոլորտում:

Դահլիճն օվացիայով ողջունեց Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովին «Բյուրեղապակյա Տուրանդոտ» հանձնելու որոշումը, որին արտիստն արժանացել է իր 80-ամյակի պատվին բեմադրված «Ոսկերչի հոբելյանը» ներկայացման մեջ տղամարդու կերպարը լավագույնս մարմնավորելու համար:

«Այս պիեսը, հավանաբար, ինչ-որ ժամանակ կշարունակի ընթանալ, այն վայելում է հաջողություն հանդիսատեսի մոտ: Կարծում եմ կապրեմ մինչև այն պահը, երբ մրցանակ կհանձնեն նաև այդ ներկայացման ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովին»,- մրցանակն ստանալիս նշել է Օլեգ Տաբակովը:

Լավագույնի դափնիներ և համապատասխան արձանիկներ ստացան նաև դերասաններ Իգոր Միրկուրբանովը («Լենկոմ» թատրոն, «Վալպուրգյան գիշեր»), դերասանուհի Մարիա Միրոնովան («Լենկոմ» թատրոն, «Բորիս Գոդունով»)
«Լենկոմ» թատրոնի մրցանակակիրների ցանկն ամբողջացվեց Մարկ Զախարովի անունը հայտարարելով: Հանդիսասրահը այս պարգևի հանձնումը նույնպես ողջունեց խլացուցիչ ծափահարություններով: Նրան այդ մրցանակը հանձնվեց «Վալպուրգյան գիշեր»-ի տաղանդավոր բեմադրության համար:

«Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1991 թ.-ին: Այն արդեն 24-րդ անգամ է անցկացվում Մոսկվայում կայացած հերթական թատերաշրջանի ավարտից հետո: Այդ ամբողջ ժամանակահատվածում այս մրցանակաբաշխությունը իրականացվել է պրոդյուսեր, ռեժիսոր և մեկենաս Բորիս Բելինկիի նախաձեռնությամբ և ակտիվ աջակցությամբ:
    Դիտվել է 853 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ