Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ ուրիշ բաները նա կատարում է ինչ-որ մեկի կամքով

06.23.2015


Մոսկվայում շարունակվող Չեխովի անվան թատերական միջազգային 12-րդ փառատոնում Լոնդոնից ժամանած «Թատերախումբ «1927» » թատրոնը ներկայացնում է կավե մարդուկի՝ «Գոլեմի» հրեական առասպելն ըստ Գուստավ Մայրինկի համանուն վեպի:

Առասպելը Գոլեմին ներկայացնում է այնպես, ասես նա վանդակում է, բանտարկված իր միայնակության մեջ: Ճիշտ է, նա կարող է շարժվել, սակայն չունի հնարավորություն տեսնել՝ քանի որ աչքեր չունի, լսել եկեղեցական զանգերի ղողանջը՝ քանի որ ականջներ չունի: Սակայն նա կարող է անել շատ ուրիշ բաներ, թեև այդ ուրիշ բաները նա կատարում է ինչ-որ մեկի կամքով, ով իր նկատմամբ ունի իշխանություն:

Գոլեմն, ինչպես մարդը, ստեղծվել է կավից: Բայց նրա մեջ կյանքի գոյությունը շատ հարաբերական հասկացություն է: Նրան առաջնորդում է ուրիշի կամքը և նա ենթարկվում է այդ ուրիշին, քանի որ վերադարձը դեպ այն անհայտությունը, որտեղից ինքը դուրս է պրծել, ուղղակի, սարսափելի է և նա, չվերադառնալու համար, պատրաստ է ենթարկվել իրեն շարժման մեջ դնող անհայտ ուժին:

Ինչու՞ է նա ընկրկում անհայտության առջև: Այդ մասին ինքն էլ կարգին բացատրություն չունի, քանի որ նրա բանականությունը մաքուր է ինչպես չգրված թուղթ...

«Թատերախումբ «1927»»-ը Գուստավ Մայրինկի վեպի հիման վրա ստեղծված բեմադրությամբ դիտարկում է մարդու և նրա կողմից ստեղծված մեքենաների հարաբերությունները: Ներկայացման դեպքերը կատարվում են մերօրյա Լոնդոնի թաղամասերից մեկում: Ներկայացման հերոսները դառնում են մուլտֆիլմի մաս՝ ոչ թե հարաբերությունների մեջ մտնելով նկարված կերպարների հետ, այլ դրանց ընկալելով որպես իրենց մի մաս: Եվ, չնայած կավե Գոլեմն այդպես էլ էկրանից ցած չի իջնում, սակայն հանդիսատեսի մեջ թողնում է արդեն նյութականացված կերպարի զգացողություն:

Այս թատերախմբի ինքնությունը հաստատող ոճն անվանում են «թատերական կենդանի գործողության, անիմացիայի և երաժշտության տեխնիկապես անթերի կիրառում»: Ներկայացումները իսկապես պարույրային կառուցվածք ունեն և շատ կարոտաբաղձալի են և, ընդ որում, իրականացված են պոստմոդեռնիստական օտարվածությամբ»,- նկատում են քննադատները: Ըստ նրանց, թատերախումբը միանգամայն իրավամբ է կրում Մեծ Բրիտանիայի առավել հեռանկարային երիտասարդական թատրոնի համբավը: Խումբն այսօր էլ դեռ վերելքի մեջ է և որևէ նշան չկա, որ ինչ-որ բան կարող է նրան խոչընդոտել, նշում են թատերագետները:

«1927» ընկերությունը ստեղծվել է 2005 թ.ին՝ գրող, դերասանուհի և ռեժիսոր Սյուզան Անդրեյդի և անիմատոր, իլյուստրատոր և կինոռեժիսոր Պոլ Բիլլ Բերրիթի կողմից: 2006 թ.-ին նրանց են միացել դերասանուհի և հագուստի նկարիչ Էսմե Էփլթոնը և դերասանուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Լիլլիան Հենլին, իսկ 2007-ին՝ պրոդյուսեր Ջոաննա Քրոուլին:
Սկզբում «1927» ընկերության արտիստները աշխատում էին Լոնդոնի կաբարեներում և հայտնի նվագախմբերի ելույթներից առաջ՝ որպես միջոցառման «տաքացնող խումբ»: Առաջին «Հրեշի և կապուտակ ծովի միջև» ներկայացումը՝ թատերախումբը ներկայացրել է 2007 թ.-ին՝ Էդինբուրգի փառատոնում և իսկական հրավառություն է առաջացրել: Նրանց ներկայացումը ունեցել է հսկայական հաջողություն և միանգամից արժանացել է 5 մասնագիտական մրցանակի: Այնուհետև, 4 տարվա ընթացքում ընկերությունն այդ ներկայացմամբ շրջել է ողջ Մեծ Բրիտանիան, հանդես է եկել արտասահմանյան թատրոններում, մասնակցել է թատերական միջազգային փառատոների՝ Ավստրալիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Սլովենիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և այլուր:

Դրանից հետո թատերախմբի բոլոր ներկայացումները հայտնվել են հանդիսատեսների ուշադրության կենտրոնում: Այդպիսի ներկայացումներից է նաև «Գոլեմ»-ը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թ.-ի օգոստոսին՝ Զալցբուրգի փառատոնում և, որը չեխովյան փառատոնի շրջանակներում կներկայացվի Վ. Մայակովսկու անվան թատրոնում:
    Դիտվել է 824 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ