Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Տրեգուբով. «Ինչու՞ հատկապես այս մեկը 50 տարի առաջ համարվել է նշանավոր ներկայացում»

09.19.2015

Թատրոնում դիտում են ներկայացում, դա հասկանալի է: Իսկ ի՞նչ են դիտում թատերական թանգարանում: Ու՞մ են հասցեագրված թատերական թանգարանները՝ սովորական հանդիսատեսներին, թե՞ մասնագետներին: Ինչպիսին պետք է դրանք լինեն այսօր, ամենահավանական ու անհավանական թատերախաղերի և ինտերակտիվ զվարճանքների ժամանակներում, երբ թատրոնն ու արվեստը այսքան շատ են մոտեցել միմյանց, - հարց հնչեցնում է «teatral-online.ru»-ն:
«Ես շատ եմ հաճախում տարբեր ցուցահանդեսներ և թանգարաններ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել թատերական մանրակերտ, եթե չհաշվենք, իհարկե, հայտնի թատերական նկարչների ցուցահանդեսները», - պատասխանել է ռուսաստանցի թատերական նկարիչ Ալեքսեյ Տրեգուբովը:

Նա հարց է տալիս. իսկ «մյուս կողմից ի՞նչ է թատրոնը»: Ըստ նկարչի, դա ինչ-որ մշակութային իրադարձություն է, որը տեղի է ունենում այս պահին և այստեղ, որոշակի ենթատեքստով, որոշակի բաղադրատարրերով՝ լույս, ձայն, դրամատուրգիա, դերասանի և ռեժիսորի աշխատանք, սցենոգրաֆիա, հանդիսատես: Բայց, միաժամանակ, այս ամենի կողքին իր զարմանքն է արտահայտում, թե «ինչպես կարել է կենդանի ձևը, որի մեջ կան այնքան շատ բաղադրիչներ, երաժշտականացնել»:

Ըստ նրա դա «լուրջ մարտահրավեր է թատերական թանգարանին»:

Տրեգուբովը նշում է, որ Մոսկվայի Բախրուշինի թանգարանը հիմա փորձում է դուրս գալ մշակութային արժեքների ցուցադրության շրջանակներից և ստեղծել ինտերակտիվ ցուցհանդեսներ, ցուցահանդես-տպավորություններ, որոնք կկարողանային կամրջակ ձևավորել դեպի այն նյութը, որի մասին թանգարանը ցանկանում է պատմել:

«Որպես նկարիչ և համակարգող ես թանգարանների համար այլ ճանապարհ չեմ տեսնում: Կան դասական ցուցանմուշները՝ էսքիզները, մանրակերտերը, տեսաներկայացումները, այն, ինչ կարելի է պահպանել և ցուցադրել»,- ընդգծում է նա:

Սակայն այդ ամենով հանդերձ, ըստ Տրեգուբովի, դա դեռ երաշխիք չի պատասխանել մի այնպիսի բարդ հարցի, թե «... ինչու հատկապես այս մեկը 50 տարի առաջ համարվել է նշանավոր ներկայացում, հատկապես այս ռեժիսորն է դարձել մեծ ռեժիսոր»: Նա եզրակացնում է, որ անշարժ առարկաներով այդ հարցերի պատասխանները ներկայացնելը բավականին բարդ խնդիր է:

«Ես, որպես նկարիչ, դժվարությամբ եմ հասկանում որոշ էսքիզներ, դրանց արժեքը, որովհետև չեմ տեսնում ենթատեքստը: Նույնիսկ հանճարեղ նկարիչ Սերգեյ Միխայիլի Բարխինի ոչ թե աշխատանքային, այլ ցուցահանդեսային էսքիզը, հանդիսատեսի համար ինչ-որ մի թերթիկ է, որի վրա մատիտանկար է արված: Իսկ ահա, եթե մարդը տեսնի այն տարածության մեջ, գործընթացի մեջ, նա կկարողանա հասկանալ թղթի մի կտորի մեջ ամփոփված միտքը: Թանգարանի խնդիրը հենց դրա մեջ է կայանում»,- իր կարծիքն է ամբողջացնում ռուսաստանցի թատերական նկարիչը:
    Դիտվել է 806 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ