Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մի քիչ ավելի, մի քիչ պակաս»-ը և ամպից պոկված կաթիլի «Դզինը» Լիտվայում

10.05.2015


Հոկտեմբերի 14-ին Լիտվայի Վիսագինաս քաղաքում մեկնարկող մոնոներկայացումների հայտնի միջազգային փառատոնի երկրորդ օրը հանդես կգան Հայաստանը ներկայացնող երկու արտիստուհիներ՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը «Դզին» և դերասանուհի, ռեժիսոր Նորա Բադալյանը«Մի քիչ ավելի, մի քիչ պակաս» մոնոներկայացումներով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «obzor.lt»-ին:

«Դզինը» կաթիլի ձայնն է: Իսկ մոնոներկայացումը այդ կաթիլի պատմությունն է այն մասին, թե ինչպես է այն պոկվում ամպից ու ցանկանում հայտնվել օվկիանոսում և ոչ թե ճահճում: Ճանապարհին նա բազմաթիվ անհավանական արկածների մեջ է ընկնում, և միաժամանակ իմանում, օրինակ, թե ինչ նոր բան կարող է իրեն ասել գետակը, թե որքան է գետի ճանապարհը մինչև ծով, իսկ ծովից էլ՝ օվկիանոս:

Որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում ջրի կաթիլի կյանքի ճանապարհը:

Թվում է Նատալի Ֆիլոնի բանաստեղծության բեմական մեկնաբանությունը հասցեագրված է երեխաներին, սակայն երեխաներին շատ լավ հասկանալի այդ ներկայացումը շատ լուրջ լիրիկական-փիլիսոփայության մի դրսևորում է, որտեղ շատ են նաև փոխաբերությունները և խորքային իմաստները:

Դերասանուհի, ռեժիսոր և նկարիչ Նորա Բադալյանը փառատոնում կներկայացնի իտալացի հեղինակ Նիկոլայ Ալդոյի «Մի քիչ ավելի, մի քիչ պակաս» մոնոներկայացումը, որը պատմում է մի կնոջ մասին, ով ավտովթարից հետո հայտնվում է թանկ հիվանդանոցում: Իր հիշողությունը վերականգնելու, մարդկանց ու դեպքերը վերհիշելու նրա փորձերը վերածվում են ինքնաճանաչման մի յուրահատուկ միջոցի:

Նորա Բադալյանը Հայաստանը հաճախ է ներկայացնում միջազգային փառատոներում: Նրա աշխատանքների մեջ կան նաև ոչ ավանդական այնպիսի մոնոներկայացումներ, ինչպիսիք են «Լեդի Մաքբեթը» «Մարի Սթյուարթը:

2015թ.-ն մոնոներկայացումների Վիսագինասի միջազգային փառատոնի համար հոբելյանական է: Այն նշում է իր 10-ամյակը: Ի տարբերությփուն անցած տարիների, այս անգամ այն անցնելու է առանց մրցույթի և մրցավարական հանձնաժողովի: Միջոցառմանը մասնակցելու են նաև նախորդ տարիների հաղթող դերասանները: Հատկանշական է, որ ինչպես անցած բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի մոնոներկայացումների Վիսագինասի միջազգային փառատոնը մեկնարկելու է միևնույն՝ Մ. Դյուրասի «Սիրեկանը» մոնոներկայացմամբ, որում հանդես է գալիս դերասանուհի Բիրուտե Մարը:
    Դիտվել է 904 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ