Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյան. «Ինչու չէ, թող ժամանակի ընթացքում դառնա միջազգային»

10.06.2015


Հոկտեմբերի 5-ին կայացել Աբովյան քաղաքի տոնին նվիրված թատերական փառատոնի հանդիսավոր բացումը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի համայնքներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջանում թատերական գործի հանդեպ»,- ողջունելով ներկաներին ասել է Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ)նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա նաև նշել է, որ Աբովյանի փառատոնն առանձնահատուկ է և տարբերվում է մնացած բոլոր, մինչ այժմ եղած, թատերական միջոցառումներից, քան որ այս դեպքում նախաձեռնողի դերում հանդես է եկել Աբովյանի քաղաքապետարանը:

ՀԹԳՄ նախագահը ընդգծել է, որ հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում, սովորաբար, այսպիսի թատերական միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, կոնկրետ համայնքի ղեկավարության հետ անցկացվող երկար, հաճախ նաև դժվարին բանակցություններից հետո միայն:

Իր խոսքում Հ. Ղազանչյանն ընդգծել է, որ թատրոնը մի ոլորտ է, որտեղ երբեք ոչինչ հեշտ չի լինում, միշտ էլ կան ֆինանսական խնդիրներ… «Դերասանները, բեմադրիչները դժվար են ապրում, յուրովի տառապանքով են անում իրենց գործը, բայց նրանք ունեն մի մեծ առավելություն. նրանք սիրում են իրենց գործը»,- նշել է ՀԹԳՄ նախագահը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-11-ը Աբովյան քաղաքի տոնի ծրագրի շրջանակներում անցկացվող թատերական փառատոնում հանդես կգան Երևանի առաջատար թատրոնները, որոնք կներկայացնեն իրենց լավագույն խաղացանկային ներկայացումները:

Ի դեպ, ըստ Հակոբ Ղազանչյանի Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյան խոստացել է «ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ» անցկացնել թատերական փառատոն, որը «Ինչու չէ, թող ժամանակի ընթացքում դառնա միջազգային»:
    Դիտվել է 974 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ