Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնպաստի որպեսզի թատրոնները կարգավորեն իրենց հարաբերությունները նոր լսարանի հետ

11.10.2015


Նոյեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի ու հարևան երկրների բազմաթիվ թատրոններ, սիրողական խմբեր, արթ ընկերություններ և, անշուշտ, հանդիսատեսներ կմասնակցեն «Սիրո թատրոնի օր Twitter-ում» երկրորդ սոցիալական մեդիայի մրցանակաբաշխությանը: Այդ մասին տեղեկացնում «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:

Միջոցառման ընթացքում անգլիացի, եվրոպացի և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչ-փորձագետները կհրավիրվեն 24 ժամյա Twitter –յան իրադարձությանը, որի ընթացքում «The Guardian» պարբերականի մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալների ցանցի ընկերակցությամբ, Միացյալ թագավորության Twitter-ը և մշակութային թիմերը կբացեն ամեն ինչ կուլիսներում գտնվող մարդկանց ու նրանց կատարած մոգական աշխատանքի մասին:

Երկրի թատերական ոլորտի հեղինակավոր առաջնորդներից մեկի՝ Դևիդ Բրոունլիի խոսքերով. «Թատրոնը հսկայական դեր է խաղում հասարակության վրա, քանի որ նրա ազդեցությունը դուրս է գալիս բեմից շատ ու շատ ավելի հեռու»: Նա նաև հիշատակել է այն հանգամանքը, թե ինչպես է թատրոնը նյութապես ու հոգեպես իր աջակցությունը ունենում երեխաների զարգացման, տեղերում վճարովի աշխատատեղերի հնարավորության ստեղծման և հասարակական փորձառության փոխանակման գործում: Իսկ թատրոնն էլ, իր հերթին, զգում է հանդիսատեսի սիրո կարիքը:

Սակայն, այսօր, ինչպես վերջերս գրել է իր բլոգում «Northern Stage» թատրոնի գեղարվեստական ղեկավար Լորն Քեմփբելը, այդ ամենը հիմա հայտնվել է սպառնալիքի տակ: Նա կարծիք է հայտնել, որ «միջոցառումների կազմակերպման աշնանային ծախսերը նույնպես կցուցադրեն առաջիկա եկամուտների նվազում»:

«Սիրո թատրոնի օր Twitter-ում»-ի կազմակերպիչները հնարավորություն են ընձեռում բարձրաձայնել այն մեծածավալ աշխատանքի մասին, որն իրականացվում է բեմում և բեմից դուրս: Դա կնպաստի որպեսզի թատրոնները կարգավորեն իրենց հարաբերությունները նոր լսարանի և այդ ոլորտում աշխատող մյուս կազմակերպությունների հետ:

Ավելացնենք, որ միջոցառումը դրական դերակատարություն կխաղա առաջիկա լարված տոնակատարությունների (Ծննդյան տոներ և Ամանոր) մասնակցության ակտիվացման հարցում:
    Դիտվել է 861 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ