Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մանոն»-ի պրեմիերան տապալվեց, իսկ երկրի կառավարության համբերության բաժակը՝ լցվեց

11.17.2015


Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերայում տեխնիկական աշխատողների պատճառով օրերս տապալվել է երկար ժամանակ նախապատրաստվող «Մանոն» բալետի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բանն այն է, որ հենց այդ օրը տեխնիկական անձնակազմի մարդիկ արհմիությունների կոչով հայտարարել են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, որը վերջին մի քանի տարիներին վճարվում է խիստ կրճատված չափով:

Թատրոնում մինչև վերջին վայրկյանն, այնուամենայնիվ, հույս են ունեցել, որ պրեմիերան կկայանա: Սակայն, արհմիությունն այդպես չի մտածել և թատրոնը թողել է առանց աշխատող ձեռքերի:

Ի վերջո, թատրոնի ղեկավարության ներկայացուցիչն է հայտնվել բացվող վարագույրի ետևում և հանդիսատեսներից ներողություն խնդրել և հույս հայտնել, որ առաջիկայում, իրենք կցուցադրեն ագահ կուրտիզանուհու ողբերգական պատմության մասին մեծահամբավ ռեժիսոր Քեննեթ Մաքմիլլանի բեմադրած բալետը:

«Մանոն» բալետի պրեմիերան տապալող գլխավոր պատճառը ֆինանսներն են, որոնց անբավարար լինելը թատրոնի վարչությանը ստիպել է աշխատավարձերի կրճատումից բացի աշխատանքից ազատել որոշ տեխնիկական աշխատողների, իսկ նրանց պարտականությունները դնել աշխատատեղը պահպանածների ուսերին: Սակայն արհմիություններն այժմ պահանջում են վերանայել աշխատանքների կազմակերպման այդ փիլիսոփայությունը, որը ենթադրում է «անել շատ բան փոքր ռեսուրսներով»:

Սա, ի դեպ, թերևս, շատ ավելի տրամաբանական է, քան 2012թ.-ին կայացած այն գործադուլի պահանջն էր, որի համաձայն պարուհիները լրացուցիչ վճար էին ցանկանում թեք բեմահարթակի վրա պարելու համար: Այդ ժամանակ բալետի պարուհիներին միացան նաև թատրոնի երգչախմբի անդամները, ովքեր գտնում էին, որ իրենք էլ պիտի լրացուցիչ վճար ստանան պարերի տակտին համապատասխան երգելու համար:

Արդեն երեք տարի ձգձգվող ռեցեսիան և դրա հետ կապված ֆինանսավորման կրճատումը մշակույթի ոլորտում և, մասնավորապես, թատրոններում, ամենուր առաջացրել են գործադուլներ և աշխատողների դժգոհություններ:

Սեպտեմբերին Իտալիայի վարչապետ Մեթթեո Ռենցիի նախաձեռնությամբ խորհրդարանն ընդունել է գործադուլ անելու աշխատավորների իրավունքները սահմանափակող արտակարգ օրենք: Երկրի կառավարության համբերության բաժակը լցվեց հատկապես այն բանից հետո, երբ Հռոմի Կոլիզեումի առջև սկսեցին կիլոմետրերով ձգվել այցելուների հերթերը, որոնք առաջացել էին հուշարձանը սպասարկող անձնակազմի կողմից անցկացվող գործադուլի հետևանքով:
    Դիտվել է 324 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306>>հաջորդ