Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերայի պրեմիերա երիտասարդ արտիստների կատարմամբ

01.06.2016


Ուրբաթ օրը Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի 2-րդ բեմահարթակում առաջին անգամ կներկայացվի պետերբուրգցի կոմպոզիտոր Սերգեյ Բանևիչի «Տեսարաններ Նիկոլենկա Իրտենևի կյանքից» օպերան՝ ըստ Լև Տոլստոյի «Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդություն» ինքնակենսագրական եռապատման: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vk.com»-ին:

Բեմադրությունը իրականացվել է Մարինյան թատրոնի երիտասարդ արտիստների մասնակցությամբ:Օպերան շատ մասնագետների գնահատմամբ « Արձակին ձոնված էլեգիա» է: «Այն պատմում է ծնողական մեծ սիրո և յուրաքանչյուր ընտանիքի համար գոյություն ունեցող դրախտի մասին է, որը աստիճանաբար անհետանում է մեր կյանքից...»,- այսպես է ներկայացրել իր երաժշտության թախծոտ բնույթը կոմպոզիտորը:

Սերգեյ Բանևիչը շատ ստեղծագործություններ է նվիրել երեխաներին՝ փոքրիկ դերասաններին և փոքրիկ հանդիսատեսներին: Դա և հրաշալի «Դիմացկուն արճճե զինվորիկը» երաժշտական ստեղծագործություննէ, թե «Ջրահարսը» մյուզիքլը, թե «Սպիտակին է տալիս միայնակ առագաստը», «Ֆերդինանդ հրաշալի», «Քաղաքը ծխախոտատուփի մեջ» օպերաներն են և այլ ստեղծագործությունները:
    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ