Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում կբացվի առաջին ներառական թատերական դպրոցը

01.28.2016

Մոսկվայում կբացվի «Սո եդինենիե» («Միավորում») Ռուսաստանում առաջին ներառական թատերական դպրոցը: Նոր ստեղծվելիք ուսումնական հաստատությունը կղեկավարի Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի(ՄԽԱՏ) դպրոց-ստուդիայի պրոֆեսոր Դմիտրի Բրուսնիկինը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նոր ուսումնական հաստատության համար հարթակներ կդառնան «Ազգությունների թատրոն»-ը և «Սովրեմեննիկ» թատրոնի բեմահարթակները: Դպրոցի պաշտոնական բացումը նախատեսված է փետրվարի 5-6-ին՝ Ազգությունների թատրոնում:

Ներառական թատերական դպրոցի բացումը հնարավոր է դարձել կույր և խուլ մարդկանց օժանդակության համար գործունեություն ծավալած «Սո եդինենիե» հիմնադրամի լաբորատորիայի գործունեության շնորհիվ: 2015 թ.-ի դեկտեմբերին այս լաբորատորիայում ներկայացվել է նախագիծ և էսքիզներ պրոֆեսիոնալ դերասանների և առողջության և զարգացման յուրահատուկ հնարավորություններով մարդկանց մասնակցությամբ ներկայացում պատրաստելու համար: Այդ շրջանակներում բեմադրվել է 3 ներկայացում՝ Գոգոլի «Ամուսնություն»-ը, Չեխովի «Ճայը» և Մերիմեի «Կարմեն»-ը:

Ի դեպ, Գոգոլի հայտնի պիեսի այս ձևաչափով բեմադրությունը արդեն ընդգրկվել է «Ազգությունների թատրոն-ի խաղացանկում, իսկ չեխովյան «Ճայը» հավանաբար իր մշտական գրանցումը կստանա Սերգեյ Բեզռուկովի գլխավորած Մոսկվայի նահանգային պետական թատրոնում:
    Դիտվել է 898 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ