Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնֆերանս, որը կնպաստի թատերական արվեստի ռազմավարության զարգացմանը

05.02.2016


Ռուսաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 12-14-ին հրավիրել է «Թատրոն-փոփոխությունների ժամանակը» խորագրով կոնֆերանս, որի ընթացքում թատրոնի մարդիկ կքննարկեն երեթ թեմա.

1. Հայրենական մշակույթը, թատերական արվեստը ՌԴ ազգային անվտանգության և պետական մշակութային քաղաքականության համապատկերում:
2. Արվեստագետը և պետությունը. հասարակության զարգացման արդի փուլում համագործակցության ձևերը և սկզբունքները:
3. Թատերական գործի հեռանկարային զարգացման կոնցեպցիան Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2020 թ.-ն ընկած ժամանակահատվածում. «մահացած» կամ աշխատող»:

Սոչիում կայանալիք ֆորումի շրջանակներում տեղի կունենան նաև ստեղծագործական հանդիպումներ, լուսանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի «Լուսավորության պտուղները» ներկայացումը:

Միջոցառումը կազմակերպում են ՌԴ թատերական գործիչների միությունը և մշակույթի նախարարությունը՝ Կրասնոդարի երկրամասի և Սոչի քաղաքի վարչական կառույցների օժանդակությամբ:

Այս միջոցառումը ոչ միայն կնպաստի թատերական գործիչների միության միասնականության ամրապնդմանը, այլև հնարավորություն կընձեռի «ձևավորելու թատերական արվեստի զարգացման ռազմավարությունը» առաջիկա ժամանակաշրջանում, նշել են կոնֆերանսի կազմակերպիչները:
    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ