Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հռոմի պապ. «Ես չգիտեմ, ես դեռ չեմ կարդացել առավոտյան թերթերը»

05.03.2016


Լեհաստանի Կրակով քաղաքի թատրոններից մեկում աշխատանքներ են սկսել Հռոմի Հովհաննես-Պողոս 2-րդ պապի մասին երաժշտական ներկայացում պատրաստելու ուղղությամբ: Բեմադրությունը, որ կրում է լուսահոգի պապի աշխարհիկ անունը՝ «Կարոլ», նախատեսվում է ավարտել և հանդիսատեսին ներկայացնել 2017 թ.-ի փետրվարին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին»:

Ըստ պիեսի հեղինակ Միխայիլ Կաչմարչիկի ներկայացման մեջ կատարվող իրադարձությունները հիմնված են իրական դեպքերի վրա: Ըստ նրա, ազգությամբ լեհ Հովհաննես-Պողոս 2-րդ պապի կենսագրության և Լեհաստանի պատմության շատ էջեր միահյուսված են իրար: Ներկայացման մեջ զգալի տեղ կհատկացվի 2-րդ համաշխարհային պատերազմի ողբերգական դեպքերին, Լեհաստանի պատմության կոմունիստական ժամանակաշրջանին, երբ հնարավոր չէր միանշանակ բնութագիր տալ պետության և եկեղեցու հարաբերություններին, վերջապես կոմունիստական կարգերի տապալմանն ու նոր կյանքի համար բացվող հորիզոնին:

Հատկանշական է, որ պապի կյանքին անդրադարձող ներկայացման մեջ կօգտագործվի փոփ երաժտություն և ժամանակակից պար: Պապի դերակատար Յացեկ Կավալեցն ասել է, որ իր նպատակն է «ցույց տալ ոչ միայն հոգևոր գործիչի, այլև մարդուն, ով զբաղվել է սպորտով, ընկերների հետ վայելել է կյանքի հաճույքները և սիրել է թատրոնը»:

Ներկայացման հեղինակները ընդգծել են, որ իրենք ցանկանում են հանդիսատեսին ներկայացնել այսօր սրբերի դասը անցած հանգուցյալ պապի բնավորության այն գծերը, որոնց մասին նրանք չէին կարող իմանալ: Այդպիսի մի հետաքրքիր բացահայտում էլ, օրինակ այն է, որ երբ Հովհաննես-Պողոս 2-րդ պապին լրագրողները հարցնում էին, թե ինչպես է նրա առողջությունը, նա պատասխանում էր. «Ես չգիտեմ, ես դեռ չեմ կարդացել առավոտյան թերթերը»:
    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309>>հաջորդ