Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆինանսների նախարարի մասին մյուզիքլը նվաճում է մրցանակը՝ մրցանակի ետևից

05.04.2016

ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնի մասին մյուզիքլը միանգամից 16 անվանակարգերում ներկայացվել է թատերական բարձրագույն պարգևի՝ «Թոմիի»: Մինչ այս թատերական ոլորտում ԱՄՆ-ի Կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի համարժեքը համարվող պարգևին առավել շատ անվանակարգերի ներկայացված բեմադրություններից ռեկորդակիրները համարվում էին երկու ներկայացումներ՝ Էլթոն Ջոնի երաժշտության հիման վրա ստեղծված «The Producers» (1969) և «Billy Elliot» (2005) մյուզիքլները, որոնցից յուրաքանչյուրը այդ պատվավոր մրցանակի նկատմամբ հավակնություններ է ունեցել 15 անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ մյուզիքլը առաջադրվել է այսքան մեծ թվով անվանակարգերում,- նշել է մյուզիքլի բեմադրող ռեժիսոր Լին-Մանուել Միրանդան և ավելացրել,- թատրոնում պետք է համագործակցեն բոլորը և իմ բախտը բերել է, որ ես աշխատել եմ իրենց ոլորտներում ամենալավ մասնագետների հետ»:

Մյուզիքլը, որ վերնագրված է գլխավոր հերոսի անունով՝ «Համիլթոն», արդեն արժանացել է մի քանի պատվավոր մրցանակների: Այն 2016 թ.-ի ապրիլին, որպես լավագույն դրամատիկական ստեղծագործություն, ստացել է Պուլիտցերյան մրցանակ, ապա արժանացել նաև՝ «Գրեմմի» և որպես Ամերիկայի պատմությանն անդրադարձած դրամատիկական գործ, պարգևատրվել՝ Էդվարդ Քենեդու անվան մրցանակով:

2016 թ.-ի համար նախատեսված անվանակարգերից հաջորդ մեծաքանակ ավարն ստանալու հայտ է ներկայացրել մյուզիքլներ ստեղծելու պատմությանն անդրադարձող «Shuffle Along» ներկայացումը: Այս դեպքում հեղինակները հավակնում են մրցանակների՝ 10 անվանակարգերում:

Ավելացնենք, որ այս տարի անցկացվելիք «Թոնի» մրցանակաբաշխությունը թվով 70-րդն է և կկայանա հունիսի 12-ին:
    Դիտվել է 858 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ