Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմատական ժողովրդավարները անվանել են կեղտոտ շարադրանք

06.16.2016

Օրերս Ռուսաստանի օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահը արվեստի շատ այլ գործիչների թվում պետկան մրցանակ է շնորհել նաև ժամանակակից ռուսական թատերական ռեժիսուրայի լեգենդար ներկայացուցիչ, Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինին: «Թագլուրը» ներկայացնում է մեծ արվեստագետի շնորհակալական խոսքից այն հատվածը, որոնք ներկայացնում են նրա մտորումները ստեղծագործական աշխատանքի արդիականության մասին:


Լ. Դոդին - Այսօր շատերը մեկը մյուսին մեղադրում են արխաիկայի, ձանձրալի ավանդականության մեջ, այն բանում, որ այդ ավանդականությունը ի վիճակի չի արտացոլելու ժամանակակից կյանքը: Ուրիշները թատրոնին մեղադրում են անսահման նորարարության և նույնիսկ խուլիգանության մեջ: Առավել քիչ այսօր խոսում են կոմմերցիոն արվեստի և կոմմերցիոն թատրոնի ճիգերի մասին: Երևի թե, հոգու խորքում դա բոլորին դուր է գալիս: Դուր է գալիս լուռ, որովհետև այն զվարճացնում է, շեղում է մտահոգություններից և հանգստացնում է:

Իսկ ինչ վերաբերում է լուրջ արվեստին, լուրջ թատրոնին, ապա այստեղ հաճախ ապավինում են դասականներին, հատկապես մեր ռուս մեծ դասականներին, որոնք, այսպես ասած, կարողացել են հասնել հարմոնիկ հավասարակշռության: Ինձ թվում է մենք մոռանում ենք, որ դասականները դասական են այսօր: Իսկ երեկ, առաջին օրը և այն ժամանակ, երբ նրանք արարել են, նրանք եղել են ժամանակակից գրողներ և, հիմնականում, առաջացրել են, հատկապես իրենց գործունեության սկզբում՝ և բորբոքվածություն, և անբարյացկամություն, և չեն հասկացվել հասարակության, ընթերցողների, հանդիսատեսների և հատկապես, իհարկե, արվեստի ոլորտի մասնագետների միջավայրում:

Բավական է հիշել, թե ինչպես չի ընկալվել Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Դևեր» մեծ վեպը, որը արմատական ժողովրդավարները անվանել են կեղտոտ շարադրանք, արմատական պահպանողականները՝ խղճուկ բրոշյուր, իսկ գիրքը մինչև այսօր նախատեսում է ոչ միայն այն՝ ինչը որ տեղի է ունենում, այլև այն, ինչը որ դեռ լինելու է:
Բավական է հիշել, թե ինչպես չէին ընդունում ողջ կյանքի ընթացքում Չեխովին (բացառությամբ վերջին մի քանի տարիներին, երբ հասկանալի դարձավ, որ շուտով նա այլևս չի լինի): Ինչպես էին նրան քննադատում գաղափարազրկության, իսկ ռուս գյուղացուն և մտավորականությանը սևացնելու և ձանձրալի լինելու մեղադրանքով: Եվ, ընդհանրապես, հոռետեսության համար: Ես կարծում եմ այդ ամենը տեղի է ունենում, որովհետև արվեստը կամքի, բոլոր հասարակարգերում դժվարությամբ ապրող մարդուն կարեկցելու գործիք է: Մարդ, ով միշտ հասարակության, մեկ այլ մարդու և ինքն իր հետ գտնվում է ամենադրամատիկական և ողբերգական հարաբերությունների մեջ:

Դա միշտ տագնապ է առաջացնում: Դա հաճախ լինում է թախծոտ: Պատահական չի, որ ռուսերենում «թախծել»-ը նշանակել է նաև «մտածել»: «Խղճալ» բառը նշանակել է «սիրել»: Այնպես որ արվեստը խղճում է մարդուն, սիրում է մարդուն, արվեստի միջոցով խոսում է ճշմարտությունը, հաճախ՝ շատ կոշտ ճշմարտությունը: Ճշմարտություն, որը մեր առաջ է դնում ավելի ու ավելի բարդ հարցեր, որոնց համար ոչ միշտ, իսկ գուցե նաև՝ ընդհանրապես, հնարավոր չի պատասխան գտնել:

Ես այդ մասին խոսում եմ ոչ լուսավորչական նպատակներով, այլ միայն այն բանի համար, որ իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում ես ցանկանում էի, երազում էի գոնե ինչ-որ լուսատարիների հեռավորությամբ մոտենալ այդ անհասանելի իդեալին: Եվ երբ պետությունը, քո պետությունը, գնահատում է համեստ փորձերդ, սատարում է քեզ և սատար կանգնում արվեստի ըմբռնումներիդ և այն գործին, որին ձգտում ես ծառայել, կիսում է այդ ըմբռնումները, անշուշտ, տոգորում է ուժով, ամրապնդում է հույսը, ավելացնում է էներգիան, որն առայժմ դեռ կա, բայց որը միշտ չի,որ բավականացնում է:
    Դիտվել է 914 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ