Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որտեղ մարդիկ օրհնում են պատերազմը

06.23.2016

Ռուսաստանի շատ թատրոններ կրկին սկսում են դեմքով շրջվել հասարակական հրատապ հնչողության այնպիսի թեմաների, որոնք ԽՍՀՄ փլզումից հետո հայտնվել էին մերժվածների կամ անցանկալիների հարթության մեջ: Այդ իրողությունը թատերասերների համար կարծես պարզվեց տակավին վերջերս, երբ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի բեմ բարձրացվեց իր սոցիալական հարցադրումներով առանձնահատուկ այնպիսի մի ստեղծագործություն, ինչպիսին գերմանացի դրամատուրգ Բերթոլդ Բրեխթի «Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» պիեսն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ պիեսը, որն ունի նաև «30-ամյա պատերազմի քրոնիկոն» ենթավերնագիրը, Բրեխթը սկսել է երկրորդ համաշխարհային պատերզմն սկսվելուց առաջ: Սակայն, ինչպես նա է նկատում. «Գրողները չեն կարող գրել այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ պետությունները սանձազերծում են պատերազմ. Չէ՞ որ ստեղծագործելու համար պետք է մտածել... «Կուրաժ մայրիկն ու նրա զավակները» ուշացան»,- ավելի ուշ դառնորեն ծիծաղել է գրողը:
Այսօր հենց Բրեխթի այդ պիեսը, որտեղ մարդիկ օրհնում են պատերազմը, քանի որ այն նրանց մեծ շահույթ է բերում, հնչում է շատ արդիական: Սակայն «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում այս նշանավոր պիեսը ներկայացվում է որպես սոցիական սանդուղքով վեր բարձրացած ու կրկին ցած իջած մի կնոջ պատմություն:

Հերոսուհին սկզբում հանդիասատեսին երևում է որպես փայլուն և գայթակղիչ բիզնես-լեդի, հետո՝ ոսկե ատամնաշարով մի մանրավաճառ, իսկ ավարտին արդեն ավելի ցած իջած հնավաճառ, ինչպիսիներին կարելի է հանդիպել մոսկովյան ստորգետնյա անցումներում:

Ռեժիսոր Կիրիլ Վիտոպտովը ներկայացումն ավարտում է մի տեսարանով, որտեղ մեծ շահույթներ ստացած պատերազմի ընթացքում զավակներին կորցրած Կուրաժ մայրիկը անցորդներին վաճառում է Բարբի տիկնիկ: Իսկ թանկարժեք հագուստներով մի նրբատեսք դերասան էլ հավաքագրում է նոր զինվորների ու անընդհատ երգում այս տողը. «Բոլորը ոտքի՝ ով ողջ է հիմա ու շնչում է դեռ՝ արշավի ժամն է...»:
    Դիտվել է 879 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ