Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ջիգարխանյանը ձգտում է ապրել, ինչպես իր կատուն

10.11.2016

- Ես ինքս իմ հետ եմ: Ես սխալվում եմ, և միշտ չի, որ գիտեմ, թե ուր գնամ: Եվ ինձ հասկանալի չի, թե ինչպիսի ավարտ է ունենալու այն ամենը, որտեղ մենք այսօր հայտնվել ենք,- վերջերս իր ղեկավարությամբ Մոսկվայում գործող թատրոնի հերթական թատերաշրջանը բացելու կապակցությամբ «teatral-online.ru»-ին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Նա ասել է, որ նախընտրում է ապրել ենթագիտակցականի ազդակներով և որպես ապացույց հիշատակում է այն հանգամանքը, որ դա ընդորինակել է իր պահած շներից և կատուներից: «Նրանք ապրում են զգայությամբ, և դրա համար ես նրանց շատ եմ սիրում»,- նշել է Ջիգարխանյանը և հիշել իր հետ տանը 20 տարի ապրած սիամական կատվին, որի կյանքն ավարտվելուց հետո արտիստը քանդակել է տվել նրա արձանիկը, որը հիմա դրված է նրա աշխատասեղանին:

Ջիգարխանյանը հիշել է, որ իր կատուն օգնում էր իրեն հյուրերի միջից ջոկել վատ մարդկանց: Նա պարզապես « միզում էր նրանց կոշիկին»,- ասել է նա և ընդգծել, որ հիմա ինքը ձգտում է ապրել, ինչպես իր կատուն, քանի որ հոտը, զգայությունները, տաքությունը, ցուրտը, սովը, սերը» ենթագիտակցության տարածքում են:
Ըստ նրա ինքն այդ մոտեցումն է որդեգրել, քանի որ «մարդն իրոք չգիտի ինչ, ինչու և որտեղ»:

Ջիգարխանյանն այդ անգիտության մեջ ոչ մի ողբերգական նոտա չի տեսնում: «Դե ով իր մտքի մեջ կցանկանա ճիշտ իմանալ իր ապագան»,- հարցնում է նա և շեշտում, որ իր մեջ հոռետեսություն չկա:

«Ես կատվիցս սովորել եմ չհանձնվել: Վերցնում ես նրան ձեռքերիդ վրա: Այսպես, եթե նրան հարմարավետ չի և դուր չի գալիս, նա դուրս է պրծնում առանց սենտիմենտի և հեռանում է: Նա չի կարող տանել ոչինչ, անգամ, հանուն իմ նկատմամբ սիրո»,- իր կատվին տրված ուսուցողական բնութագրից այս միտքն է առանձնացնում արտիստը և ավելացնում. «Քանի դեռ էներգիաս բավարարում է, ես այդպես եմ անում. Եթե ինձ անհարմար է, ես հավաքում եմ իրերս. «Բարեկամներ, «chao» և հեռանում եմ: Քանի դեռ ստացվում է»:

Ռուսաստանում բնակվող հայազգի Ջիգարխանյանը նշում է, որ հիմա շատերի համար է դժվար: «Ժողովուրդը մեծ է, նա կարծես ամեն ինչ գիտի և դրա հետ միասին, ոչ մի բան էլ չգիտի: Մենք ունենք պետ, և մենք գնում ենք նրա ետևից: Իսկ թե ուր կհասնենք, ինքն էլ չգիտի»,- ամփոփում է զգայությունների և ենթագիտակցականի մակարդակներում ապրելու վերաբերյալ իր մտորումները մեծ արտիստը:
    Դիտվել է 977 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ