Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոլան լքել է վրացի իշխանին` հանուն Ադոլֆ Հիտլերի

10.11.2013

Ռեժիսոր Յանուշ Յուզեֆովիչը բեմադրության է պատրաստում ,,Պոլա Նեգրի,, մյուզիքլը: Այս ներկայացումը կլինի առաջին թաթերական բեմականացումը ,,3D,, ձևաչափի տեխնալոգիայով, հաղորդում է ,,vesti.ru,,-ն:

Մյուզիքլում ռեժիսոր Էռնստ Լյուբիչի դերը կկատարի Գոշա Կուցենկոն, իսկ Ամերիկայի առաջին սեքս-խորհրդանիշի` Պոլա Նեգրիի դերը կվստահվի Իրինա Մեդվեդևային:
,,Ես արդեն գիտեմ, թե ինչու համար 20 տարի շարունակ չեմ բեմադրել ,,Վարպետն ու Մարգարիտան,,: Ես սպասում էի ,,3D,, տեխնալոգիային: Այժմ կարելի է ցուցադրել իսկական Կատվին, կամ պոկել Բենգալսկու գլուխը,, ,-ասել է Յանուշ Յուզեֆովիչը:

Դասականի համբավ ունեցող ,,Մետրո,, , ,,Իսթվիկսկյան կախարդներ,, , ,,Փիթեր Փեն,, , ,,Ռոմեո և Ջուլիետ,, մյուզիքլների բեմադրողը նշել է, որ ,,Պոլա Նեգրի,,-ն, փաստորեն, աշխարհում առաջին մյուզիքլը կլինի, որը կբեմականացվի ,,3D,, ձևաչափի տեխնալոգիայով: Հենց այս առիթով էլ համաշխարհային հռչակ վայելող թատերական ռեժիսորը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ:

Ենթադրվում է, որ ,,Պոլա Նեգրի,,-ի առաջին ներկայացումները կցուցադրվեն Պետերբուրգի հանդիսատեսներին` սկսած դեկտեմբերի 18-ից: Իսկ Մոսկվայում այն մի փոքր ավելի ուշ կներկայացվի, քանի որ Ռուսաստանի մայրաքաղաքում համապատասխան տեխնալոգիաներով և մի երկու հազար հանդիսատես տեղավորող թատերական դահլիճներ դեռ չկան:

,,Ես 1,5 տարի զբաղվել եմ ,,3D,, -ի մշակմամբ: Մեկ տարի առաջ հատուկ մեկնել եմ Ամերիկա: Վստահ էի, որ այնտեղ այդպիսի ինչ-որ բան արդեն անում են: Բայց պարզվեց, որ ոչ մեկը դրանով չի զբաղվում: Ավելին, որևէ մեկը ,,3D,, -ն չէր հարմարեցրել թատրոնի հետ: Ես մտահղացա, որ «3D» ապարատը պետք է տեղադրվի ետևում, որպեսզի հանդիսատեսը դիտի դերասաններին, իսկ նրանց ետևին լինի պատկերը: Ես զանգահարեցի Լոնդոն, որտեղ պատրաստում են աշխարհում ամենահզոր ,,3D,, սարքերը և կրկին ոչ մեկը ոչինչ չգիտեր: Մենք ինչ-որ բան մտածեցինք և փորձարկեցինք սավանի վրա, նայեցինք, չափեցինք և ստացվեց: Այժմ հանդիսատեսները չեն հասկանա, որտեղ է վերջանում իրականությունը, իսկ որտեղ է սկսվում ցուցադրանքը: Այնպես որ, մեր Պոլա Նեգրին կճանապարհորդի ժամանակի մեջ, ավտոմեքենայով կշրջի 20-ականների Նյու-Յորքի փողոցներով, իսկ ղեկի մոտ նստած կլինի Հարոլդ Լլոյդը: Բեմում կլինեն ինքնաթիռներ, դիրիժաբլներ, օվկիանոսային նավեր,, ,- ասել է Յուզեֆովիչը:

Ներկայացումը լեհ դրամատիկական արտիստուհի Պոլա Նեգրիի (ծնունդով `Բարբարա Ապոլինի Հելունեցի) և Գերմանիայից Ամերիկա տեղափոխված հայտնի ռեժիսոր Էռնստ Լյուբիչի մասին պատմություն է:

Պոլան Լյուբիչի մոտ սկսել է նկարահանվել դեռևս Բեռլինում, իսկ ավելի ուշ, հետևելով ռեժիսորին, մեկնել է Հոլլիվուդ, որտեղ նրան կնքեցին «Տառապյալ վամպ» (Տառապյալ արյունախում) անունով:

Նեգրին նշանվել է Չարլի Չապլինի հետ, ումից հետագայում հեռացել է հանուն Ռուդոլֆո Վալենտինոյի, սակայն ամուսնացել է վրացի իշխան Մդիվանու հետ: Բայց, Պոլան լքել է նաև վերջինիս և մեկնել Գերմանիա` հանուն Ադոլֆ Հիտլերի: Այստեղ, գերմանական ռայխի աստղ ճանաչվելուց հետո, գեղեցկուհին կրկին վերադարձել է ԱՄՆ:
    Դիտվել է 656 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ