Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորին հեռացրել են գավառից, իսկ նա հիմա աշխատում է մայրաքաղաքում

10.18.2016


Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի օպերայի և բալետի թատրոնից առանց բացատրության հեռացրել են գլխավոր ռեժիսորին՝ Նադեժդա Ստոլբովային: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ինքը՝ նախկին գլխավոր ռեժիսորը և իր գործընկերները ենթադրում են, որ թատրոնի ղեկավարության անբարյացկամության պատճառը հանդիսացել է գլխավոր ռեժիսորի կողմից «Տրավիատա» օպերայի նոր բեմադրության ձևավորումը, որն իրենից ներկայացրել է խարխլված և աղբակույտերում թաղված մի առանձնատուն:

Ներկայացման այդպիսի հակաէսթետիկական ձևավորման մեջ թատրոնի տնօրինությունը նկատել է թափանցիկ ակնարկ իրենց մշակութային հաստատությունում տիրող անմխիթար և հակասանիտարական վիճակի մասին և դրանից հետո հրաժարվել է Ստոլբովայի հետ վերականգնել տարին մեկ անգամ թարմացվող աշխատանքային պայմանագիրը:

Սակայն, պարզվում է, որ աշխատանքից այսպես կամայական ազատված ռեժիսորը կարողացել է արվեստագետի իր կոչումը և ստեղծագործողի վարկանիշը բարձր պահող շատ յուրահատուկ քայլ կատարել: Նա Կրասնոյարսկից տեղափոխվել է Մոսկվա և հիմա մայրաքաղաքային առաջատար «Նովայա օպերա» («Նոր օպերա») թատրոնում սկսել է աշխատել մի նոր բեմադրության վրա:
    Դիտվել է 329 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ