Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրավորված մարդկանց փոքր խմբերն են փակում ներկայացումները

10.25.2016

«Ինձ, ինչպես և բոլորիդ, շատ են անհանգստացնում այն երևույթները, որ տեղի են ունենում մեր կյանքում»,- Ռուսաստանի թատերական գործիչների վերջերս կայացած հերթական համագումարում իր ելույթի ժամանակ նշել է Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Ռայկինը՝ նկատի ունենալով այն «հարձակումները» թատրոնի վրա, որ արձանագրվել են վերջին ժամանակներս այդ երկրում:

Ըստ Ռայկինի, «Այդ միանգամայն անօրինական, ծայրահեղական, հանդուգն, ագրեսիվ հայտարարությունները» քողարկվում են բարոյականության «հայրենիք», «հայրենասիրություն», «բարձր բարոյականություն» և այլ բարեհոգի ու բարձրագոչ բառերով:

«Այ հենց այդ վիրավորված մարդկանց փոքր խմբերն են փակում ներկայացումները, ցուցահանդեսները և իրենց պահում են հանդուգն»,- ասել է Ռայկինը՝ նշելով, որ նրանց նկատմամբ, չգիտես ինչու «իշխանությունը իրեն շատ տարօրինակ չեզոք է դրսևորում»: Նա ենթադրում է, որ դա ազատ ստեղծագործության և գրաքննությունը արգելելու դեմ ուղղված անշնորհք հարձակում է:

«Իսկ գրաքննության արգելումը դա դարավոր նշանակության մեծ իրադարձություն է» Ռուսաստանի գեղարվեստական և հոգևոր կյանքում»,- ասել է Ռայկինը՝ գրաքննությունը անվանելով ռուսական բազմադարյա մշակույթի և արվեստի խայտառակությունը, որն, ի վերջո, արգելվել է:

Ռայկինի այդ մտքին ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել և պատասխանել է, որ «Բնական է, եթե պետությունը ինչ-որ ներկայացման համար փող է տալիս, ապա նա իրավունք ունի նշանակել այս կամ այն թեման»:

Ըստ մամլո քարտուղարի պետությունը այս կամ այն թեմայով արվեստի գործ պատվիրում է այն ծրագրերի շրջանակներում, որոնք գտնվում են իրականացման մեջ: Նա նշել է, որ պետք չէ պետական պատվերները շփոթել գրաքննության հետ:

Բայց և այնպես նշենք, որ Կոնստանդին Ռայկինի խոսքերը մեծ տարածում են ստացել ռուս հասարակության մեջ և ակտիվորեն քննարկվում են ամենուր և հատկապես սոցիալական ցանցերում:
    Դիտվել է 789 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ