Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շատ դրական ներգործություն ունեցող իրավիճակ «Կալիգուլա» ներկայացման մեջ

12.20.2016


Մոսկվայի Նահանգային թատրոնում դեկտեմբերի 23-ին և 24-ին կներկայացվի անսովոր պլաստիկական «Կալիգուլա» բեմադրությունը, որտեղ դրամատիկական դերասանների և Ռուսաստանի Մեծ էատրոնի բալետի պարուհիների հետ միասին հանդես կգան թույլ լսողություն ունեցող արտիստներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացման հիմքում ընկած է Ալբեր Քամյուի նույնանուն պիեսը, ինչպես նաև փատմական նյութեր և մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունների սյուժեներ:

Հայտնի արտիստ Սերգեյ Բեզռուկովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի Նահանգային թատրոնում այս բեմադրությունն իրականացնում է ռեժիսոր-խորեոգրաֆ Սերգեյ Զեմլյանսկին:

Նա իր բեմադրությունները պատրաստում է «wordless» ոճով, որտեղ գեղարվեստական կերպարը ստեղծվում է մարմնի պլաստիկայի օգնությամբ, երաժշտական վառ շեշտադրումներով և, անշուշտ, պարային էլեմենտներով: Ահա թե ինչու ռեժիսորը իր ներկայացման մեջ մասնակցելու է հրավիրել Մեծ թատրոնի պրիմա-պարուհի Մարիա Ալեքսանդրովային և պարուհի Մարիա Բոգդանովիչին:

«Դրամատիկական թատրոնում խաղալը նոր և կարևոր փորձ է մասնագիտության համար: Մասնագիտությունը մեկն է, սակայն ընթացքները տարբեր: Բալետում մենք ունենք մաքուր տարածություն, իսկ դրամայում մենք սովորում ենք հարմարվել դեկորացիաներին: Բեմական տարածությանը տիրապետելը դա նույնպես մասնագիտության սահմանների ընդարձակում է»,-ասե է Մարիա Ալեքսանդրովան:

Ինչ վերաբեվում է սահմանափակ հնարավորություններով արտիստներին, ապա պարուհին դա համարում է շատ դրական ներգործություն ունեցող իրավիճակ:

«Մենք սովորում ենք լսել և հասկանալ միմյանց և ընդարձակում ենք մեր ըմբռնումների սահմանները: Կարծում եմ դա շատ կարևոր է մեր ոչ այնքան պարզ աշխարհում, մեր ոչ պարզ ժամանակներում»,- ավելացրել է Ալեքսանդրովան:
    Դիտվել է 866 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ