Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոմիդորների ու վարունգների հետ միասին առաջարկում են պաշտպանել նաև ազգային կրկեսը

01.12.2017


Ռուսաստանում քայլեր են ձեռնարկվում օրենսդրորեն սահմանափակել օտարերկրյա կրկեսների գործունեությունը: Երկրի Մշակույթի նախարարությանը կիծ գործող հանրային խորհրդի այս առաջարկությունը ողջունել են նաև ռուսական կրկեսային դինաստիաները: Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել խորհրդի նախագահ Պավել Պոժիգայլոն:

«Ինչու ենք մենք պաշտպանում պոմիդորներն ու վարունգները, իսկ մշակույթը չենք պաշտպանում»,- հարցրել է Պոժիգայլոն և իր մտահոգությունը արտահայտել ռուսական կրկեսային դպրոցի պահպանության համար առաջացած ժամանակակից վտանգների մասին: Ըստ նրա ռուսական դպրոցը յուրահատուկ է, բայց մրցակցության մեջ մտնելը Մոսկվայում և երկրի տարբեր շրջաններում հանդես եկող կանադական «Cirque du Soleil» («Արևի կրկես») աշխարհահռչակ կրկեսի հետ, իրատեսական չէ՝ վերջինիս «հսկայական բյուջեի պատճառով»:

Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարությանը կիծ գործող հանրային խորհրդի ղեկավարի կարծիքով պետք է սահմանափակել արտասահմանցի արտիստների մասնակցությունը կամ ներկայացումների քանակը: Նա նաև առաջարկում է «մտցնել հատուկ հարկ այն կրկեսների նկատմամբ, որոնք գործում են արտասահմանյան բրենդների ներքո»:

Այս նախաձեռնությունը միանշանակ չի գնահատվում ռուսական միջավայրում: Շատերը այն կարծիքին են, որ իրենց հայրենական կրկեսները նորացման, թարմացման և որակի բարձրացման խնդիրներ ունեն և ի վիճակի չեն մրցել ոչ միան «Cirque du Soleil» կրկեսի, այլև քիչ թե շատ դիտարժան մեկ այլ ստեղծագործական խմբի հետ:

Ավելացնենք, որ «Cirque du Soleil» կանադական ընկերությունը հիմնադրվել է1984 թ.-ին: Այստեղ աշխատում է մոտ 4 հազար մարդ: Այս կրկեսային ընկերության ծավալները հնարավորություն են տալիս ներկայացումներ պատրաստել և հանդես գալ միաժամանակ մի քանի երկրներում:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ կրկես
    Դիտվել է 283 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ