Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարվա առաջին պրեմիերային ներկայացումը նվիրվել է Վլադիմիր Վիսոցկուն

01.18.2017

Մոսկվայի նահանգային թատրոնն իր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովի բեմադրությամբ 2017թ.-ի առաջին պրեմիերային ներկայացումը՝ նվիրել է Վլադիմիր Վիսոցկուն: Այն հանդիսատեսին կցուցադրվի հունվարի 25-ին՝ երգիչի ծննդյան օրը: Այդ մասին «mosday.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացման հեղինակները փորձել են ոչ թե ստեղծել հայտնի մտավորականի թատերական գովերգությունը, այլ վեր հանել նրա անձի շուրջ լեգենդի ձևավորման ընթացքը՝ դրա հիմքում դնելով ժամանակակիցների հիշողությունները, նաև բանաստեղծի օրագրից ու անձնական նամակներից վերցված առանձին դրվագներ:

«Մեր բեմադրության մեջ Վիսոցկու բանաստեղծությունները ներկայացնողների ու երգերը կատարողների մեծ մասն արդեն ուրիշ սերնդից են, երիտասարդ մարդիկ, որոնք ծնվել և մեծացել են Վիսոցկու մահից և, նույնիսկ, ԽՍՀՄ-ի փլզումից հետո : Ինձ համար կարևոր էր, որ նրանք իրենց միջով անցկացնեին Վիսոցկուն, նրա ցնցող անկեղծությունը, նրա ջիղը և զգացմունքային խտացումը, նրա երգերը և բանաստեղծությունները»,- ընդգծել է Սերգեյ Բեզռուկովը:

Ավելացնենք, որ Սերգեյ Բեզռուկովը ներկայացման մեջ հանդես է գալիս նաև որպես դերասան՝ թեև նա Վիսոցկի չի խաղում: Ընդհանրապես բանաստեղծ-երգչի կերպարը չի տրվել որևէ կոնկրետ դերասանի: Ներկայացումը կառուցված է Վիսոցկու կյանքի դրվագներից, նրա բանաստեղծություններից ու երգերից:
    Դիտվել է 825 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ