Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տոմսի համար հերթերը ձգվել են մի քանի կիլոմետր

02.27.2017


Մեծ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 85-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում մոտ օրերս կբացվի «Տարկովսկու թատրոնը: «Համլետ» խորագրով ցուցահանդես: Ցուցադրանքը կներկայացնի համաշխարհային մեծ համբավի հասած կինոռեժիսորի բեմադրած առաջին թատերական ներկայացման պատմությունը, որը նա իրականացրել է «Լենկոմ» թատրոնում, 1977թ.-ի փետրվարի 8-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ ներկայացման մեջ հանդես են եկել ռուսական բեմի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մարգարիտա Տերեխովան, Վսեվոլոդ Լարիոնաովը, Իննա Չյուրիկովան, Նիկոլայ Կարաչենցևը: Համլետի դերում հանդես է եկել Տարկովսկու սիրելի դերասաններից մեկը՝ Անատոլի Սոլոնիցինը:

Տարեգրության մեջ պահպանվել է, թե որքան մեծ ժողովրդայնություն է ձեռք բերել Տարկովսկու «Համլետ» ներկայացումը: Փաստեր կան, որ տոմսի համար հերթերը ձգվել են մի քանի կմ: Իսկ ներկայացումը դիտողների մի մասը թատրոնից հեռացել է հիացած, մյուս մասը՝ հիասթափված:

Տարկովսկու ընթերցանությամբ «Համլետը» միանշանակ չի ընդունվել նաև թատերական քննադատության շրջանակներում և այդ ներկայացումը շուտով հանվել է խաղացանկից:

Ցուցահանդեսը կփորձի այցելուների հետ պարզել, թե այդ բեմադրությունն իրո՞ք եղել է նշանավոր ռեժիսորի համար ձախողված, թե՝ ոչ:

Այցելունները այս ցուցադրանքում կծանոթանան «Լենկոմ» թատրոնում Տարկովսկու հայտնվելու պատմությանը, թե ինչպես է նա անցկացրել ներկայացման փորձերը, ինչպես է քննարկել իր թատերական բեմադրության գաղափարները հայտնեի ռեժիսորներ Գրիգորի Կոզինցևի և Յուրի Լյուբիմովի հետ: Անշուշտ կլինեն նաև լուսանկարներ, ժամանակի մամուլի վերաբերմունքը արտահայտող նյութեր, ներկայացման մասին հանդիսատեսների արտահայտած տպավորություններ ու կարծիքներ:

Ի դեպ, Տարկովսկու բեմադրած «Համլետի» երաժշտական ձևավորման մեջ հանդիսատեսները կարող են լսել նաև նրա ապագա գլուխգործոծ ֆիլմերից մեկի՝ «Ստալկերի» երաժշտական մոտիվները հիշեցնող առանձին կտորներ, կծանոթանան «Քովենթ Գարդենում» բեմադրած «Բորիս Գոդունով» օպերայի բեմադրության մասին առանձին էջերի, «Համլետ» և «Կախարդական սրինգ» ֆիլմերը նկարահանելու վերաբերյալ նրա մտահղացումներին:
    Դիտվել է 789 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ