Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմրցեն երաժշտական քննադատները

03.03.2017


Ռուսաստանի Պերմ քաղաքի օպերայի ու բալետի պետական թատրոնը հայտարարել է ռուսաստանցի երաժշտական քննադատների 3-րդ մրցույթի մեկնարկը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մրցույթը կայանալու է երկու անվանակարգերով. 1. Լավագույն ակադեմիական երաժշտության և երաժշտական թատրոնի մասին տեքստ և 2. Լավագույն ԶԼՄ, որը գրում է ակադեմիական երաժշտության և երաժշտական թատրոնի մասին:

Մրցույթին մասնակցող ժանրերն են՝ անդրադարձերը, հոդվածները, ռեպորտաժները, էսսեները, ակնարկի և դիմանկարային ներկայացման հատույթով տեքստերը: Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի մինչև 36 տարեկան քաղաքացի հանդիսացող մասնագետների շրջանակներում:

«Մրցույթի հիմնական նպատակը առավել երիտասարդ երաժշտական քննադատներին օժանդակելն է, նրանց մասնագիտական մակարդակի բարձրացումը և, անշուշտ, մեծացնելու ԶԼՄ-ների ուշադրությունը ակադեմիական երաժշտության նկատմամբ:

Մրցույթը կամփոփվի մայիսի 15-ին՝ Պերմի օպերայի ու բալետի պետական թատրոնում կայանալիք Դյագիլևյան փառատոնի ժամանակ: «Լավագույն տեքստ»-ի մրցանակային առաջին երեք տեղերի համար սահմանված է 150, 75, և 50 հազար ռուբլի, իսկ ԶԼՄ-ների պարգևը կլինի այդ փառատոնին մասնակցելու համար հատուկ հրավերը:
    Դիտվել է 84 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ