Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որտեղ Հիսուսը, փշե պսակը գլխին՝ արտասանում է Կոնստանտին Սիմոնով

03.06.2017

Աղմկահարույց բեմադրություններով հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը Մոսկվայի գեղարվեստական թատրոնում ներկայացրել է Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը՝ այնտեղ ավելացնելով նաև Քրիստոսի կերպարը: Այդ մասին «interfax.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»-ը:

Ներկայացման մեջ փշե պսակը գլխին կրող Հիսուսը արտասանում է 40-50-ական թվականների մեծահամբավ ռուս բանաստեղծԿոնստանտին Սիմոնովի «Սպասիր ինձ և ես կվերադառնամ» հայտնի բանաստեղծությունը, նշել է «Նեզավիսիմայ գազետա» թերթը:

Բացի այդ ներկայացման կենտրոնական խորհրդանիշը՝ բեմի վերին մասում տեղադրված էկրանին երևացող Հանս Գոլբեն կրտսերի «Մահացած Քրիստոսը դագաղում» կտավի լուսանկարն է, որտեղ փրկչի կրծքին հայտնվում է անիմացիոն մոծակ, որը լցվում է կարմիր գույնով:

2013թ.- վերջին, հիշեցնում է «interfax.ru»-ն, Բոգոմոլովի բեմադրած «Իդեալական ամուսինը» ներկայացումը մեծ աղմուկ առաջացրեց: Այդ ժամանակ Ռուսաստանում գործող «Աստծո կամք» կազմակերպության ակտիվիստները ներխուժեցին բեմ և փորձեցին խանգարել և տապալել ներկայացումը: Նրանք պահանջում էին Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովի հրաժարականը և չեղյալ հայտարել Բոգոմոլովի բեմադրած «Իդեալական ամուսինը» և «Կարամազով եղբայրները» ներկայացումները: Բողոքի մասնակիցների կարծիքով այդ ներկայացումները քարոզում են անբարոյականություն, հոմոսեքսուալիզմ, մանկապղծություն և թմրամոլություն:
    Դիտվել է 96 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ