Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակներից 19 տարի անց

03.07.2017

Մեծ Բրիտանիայի թատերական կյանքում հեղինակություն վայելող «Լոուրենս Օլիվյեի» մրցանակաբաշխությունում աննախադեպ շատ՝ 11 անվանակարգերում հաղթելու հավակնություններ ունի «Հարրի Փոթթերը և անիծյալ երեխան» պիեսի հիման վրա պատրաստված բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Ներկայացումը անդրադառնում է այդ հանրաճանաչ հերոսի հասուն ժամանաշրջանին: Գործողությունները ծավալվում են «Հարրի Փոթթերը և Մահվան նվերները» գրքում նկարագրված ժամանակներից 19 տարի անց: Ըստ սյուժեի Փոթթերը 40 տարեկան է, ամուսնացած և աշխատում է կախարդանքների նախարարությունում:

Պիեսի սյուժեն հիմնականում զարգանում է հանրաճանաչ հերոսի անչափահաս որդու՝ Ալբուս Փոթթերի շուրջ և ներկայացնում է, թե ինչպես է նա հաղթահարում «ընտանեկան ժառանգության ծանր բեռը»:

Կախարդների ու կախարդությունների մասին պիեսը հանրահայտ հեղինակ Ռոուլինգը գրել է բրիտանական BAFTA (համետական է ամերիկյան «Օսկարի» հետ) մրցանակաբաշխության դափնեկիր Ջեկ Թորնի և Ջոն Թիֆանիի համահեղինակությամբ: Վերջինս նաև ներկայացման ռեժիսորն է:

Guardian-ի տեղեկացմամբ ներկայացման տոմսերը ամբողջ տարվա համար արդեն վաճառված են:

«Լոուրենս Օլիվյեի» մրցանակաբաշխությունը հիմնվել է 1976 թ.-ին և շնորհվում է թատերական ոլորտում մեծ ձեռքբերումների հասնելու համար:
    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ