Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրկին մի ողջ գիշեր թատրոն և թատերական աշխարհ

03.14.2017


Մարտի 27-ի նախօրեին, Թատրոնի համաշխարհային օրից մեկ օր առաջ, Մոսկվայում կկայանա ամենամյա «Գիշերը թատրոնում» միջոցառումը: Այդ մասին «interfax.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ գիշեր քաղաքի 60 թատրոններ հանդես կգան հատուկ ծրագրով, որի իրականացմանն են կոչվելու քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թատերական հարթակները: «Գիշերը թատրոնում» ակցիայի սկիզբը կազդարարվի Մոսկվայի մշակութային ֆորումում, որը նույնպես մեկնարկելու է մարտի 26-ին:

Միջոցառման հետաքրքրական ծրագրերից մեկը 4 գործողությամբ կանդրադառնա «հեղափոխության ժամանակածրջանին», Հայրենական պատերազմին և խռուշչևյան հալոցքի տարիներին: Այդ բեմադրությունը պատրաստել են «Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն» թատրոնի արտիստները: Հետաքրքիր է, որ բեմական հարթակ դուրս կգան նաև ժամանակակից շատ բանաստեղծներ և արվեստագետներ, որոնք, սակայն, հանդես կգան ներկայացվող ժամանակաշրջանների գրչի հայտնի վարպետների անունից և նրանց ստեղծագործություններով:

Որոշ թատրոններ էլ հնարավորություն կտան հանդիսատեսներին այդ գիշեր շրջել և ավելի մոտիկից ծանոթանալ իրենց «տնտեսությանը»:

Բոլոր միջոցառումների մուտքը ազատ է: Պարզապես մասնակցել ցանկացողները պետք է նախօրոք գրանցվեն համապատասխան կայքերում, սոցիալական ցանցում կամ այդ մասին հեռաձայնեն թատրոններին:
    Դիտվել է 91 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ