Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Տումինաս. «Եթե ոչ երջանկությունը, ապա, գոնե, դրա սպասումը և որոնումը»

03.16.2017

Այսօր, մեկ գործողությամբ երկու ստեղծագործությունների բեմադրություններով կհամալրվի Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի խաղացանկը, որոնց հեղինակը Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մոսկվացի հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն Իգոր Ստրավինսկու «Արքա Էդիպ» օպերա-օրատորիան և Բելա Բարտոկի «Հերցոգ Կապույտ մորուսի ամրոցը» օպերան:

Ասենք, որ սրանք Տումինասի առաջին երաժշտական բեմադրությունները չեն: Մինչ այդ, 2016 թ.-ին Մեծ թատրոնում նա արդեն բեմադրել էր Դմիտրի Շոստակովիչի «Կատերինա Իզմայլովա» օպերան:

Ի դեպ «rg.ru» կայքի տեղեկատվությամբ Տումինասը ոչ լրիվ մեկ տարվա ընթացքում Արքա Էդիպ»-ին անդրադարձել է 3-րդ անգամ:

Հիշեցնենք, որ անտիկ դարաշրջանի հեղինակ Սոֆոկլեսի այդ ողբերգությունը ռեժիսորը նախ բեմադրել է Հունաստանում՝ հնագույն բաց անֆիթատրոնում, այնուհետև այն հարմարեցրել է Վախթանգովի թատրոնի մոսկովյան բեմահարթակին և ահա, այսօր երեկոյան հանդիսատեսին կներկայացնի բոլորովին նոր ձևաչափով, որի համահեղինակը հանճարեղ Ստրավինսկին է:

Այդ և Բելա Բարտոկի ստեղծագործությունը համատեղ ներկայացնելու մասին խոսելով, բեմադրությունների երաժշտական մասի ղեկավարը՝ դիրիժոր Ֆելիքս Կամբուրովը նշել է, որ դրանց ստեղծման պատմությունների միջև ժամանակային տարբերությունը 10 տարի է, «սակայն փոփոխությունների արագությունը այնքան կատաղի է , որ դրանք թվում են առանձին մոլորակներ»: Մեկը հնագույն, անտիկ գործ է, որը թողնում է մարդաստեղծ առասպելի տպավորություն, իսկ մյուսը ֆրանսիական սարսափելի հեքիաթ:

«Սա ընտանիքի քայքայման, տոհմականության, զոհվելու և ճակատագրի թեմա է,- ասում է Տումինասը: - Չէ որ մահը հեռացնելու և «նոր կյանքի բջիջը»՝ ընտանիք ստեղծելու ցանկությամբ սկսվում է, եթե ոչ երջանկությունը, ապա, գոնե, դրա սպասումը և որոնումը»:
    Դիտվել է 962 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ