Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չէին ցանկանում իրենց արածի պատասխանատվությունը կրել

04.04.2017

Մտահղացումներով և կատարողական եղանակներով անսովոր պերֆորմենսների հեղինակ, սերբ արտիստուհի Մարինա Աբրամովիչը նշում է իր ստեղծագործական գործունեության 40 ամյակը: Այդ մասին «lifter.com.ua»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նրան հաճախ մեծարում են նաև «Պերֆորմենսի տատիկ» անունով` այդ չթագադրվող կոչմամբ , ասես ընդգծելով Աբրամովիչի նախաձեռնությունների աննախադեպ լինելու և պատճենելու կամ նմանակելու դժվարությունը կամ անհնարինությունը:

Հիշվում և արդեն երկար ժամանակ քննարկումների տիրույթում է պահպանվում նրա անցկացրած «Ռիթմ – 0» պերֆորմենսը Իտալական Նեապոլ քաղաքի «Մորրա» ստուդիայում:

Այդ նախագծի գաղափարն այն էր, որ արտիստուհին 6 ժամ անընդմեջ պետք է կանգնի միևնույն տեղում, իսկ հաճախորդները նրա հետ կարող էին վարվել ինչպես ցանկանային՝ կիրառելով այն 72 առարկանները, որոնք նրանց տրամադրության տակ կլինեն պերֆորմենսի ողջ ընթացքում:

Աբրամովիչը դահլիճի կենտրոնում կանգնել էր մի ազդագրի մոտ, որի վրա գրված էր հետևյալը. « Հանձնարարական: Սեղանին դրված է 72 առարկաներ, որոնք կարելի է օգտագործել իմ վրա այնպես, ինչպես կցանկանաք: Պերֆորմենս: Ես առարկա եմ: Ես այս ընթացքում ստանձնում եմ պատախանատվությունը: Տևողությունը՝ 6 ժամ (20:00-2:00)»:
Սեղանի վրայի առարկաները երկու մասի էին բաժանված՝ «Հաճույքների առարկաներ» և «Ավերման առարկաներ»: Դրանցից անվնասների մեջ էին մտնում, օրինակ փետուրները և ծաղիկները: Վտանգավորների մեջ էին ներառված դանակը, սափրվելու սայրը և լիցքավորված ատրճանակը:

Այն ինչ կատարվեց, այդ պերֆորմենսի ընթացքում, գերազանցեց բոլոր սպասելքները:

Ժամանակակից արվեստի քննադատ Թոմաս Մաքէվիլեյի կարծիքով «ամեն ինչ սկսվեց փափուկ: Ինչ-որ մեկը շրջեց նրան: Ինչ-որ մեկը բարձրացրեց ձեռքերը: Ինչ-որ մեկը ձեռնահարեց նրա մարմնի ինտիմ տեղերը»:

Հետո Մաքէվիլեյը նշում է, որ իրավիճակը սրվեց: « Երրորդ ժամին մոտ սափրվելու սայրով կտրտեցին ողջ հագուստը: 4-րդ ժամին դիպչում էին նրա մաշկին: Նրա մարմինը ենթարկվում էր սեռական բռնության: Նա այնքան էր նվիրված իր գաղափարին, որ չէր դիմադրի անգամ, եթե իրեն բռնաբարեին կամ սպանեին»:

Ամենասարսափելին վերջին երկու ժամերն էին: Մասնավորապես արտիստուհուն ստիպեցին, որ նա ինքն իր վրա պահի ատրճանակը:

Կատարվածի մասին Մարինա Աբրամովիչի նկարագրությունը ավելի սարսափահարույց է:

«Ես ինձ բռնաբարված էի զգում: Իմ վրայից կտրեցին հանեցին հագուստը, փորս ծակծկեցին վարդի փշերով, գլխիս դեմ արեցին ատրճանակը»:

Երբ 6 ժամը լրացավ Մարինա Աբրամովիչը անցավ հավաքված հանդիսատեսների ամբոխի միջով: Ոչ մեկը նրան հայացքով չցանկացավ հանդիպել:

Արտիստուհին նշել է, որ պերֆորմենսի ավարտին այցելուները բացահայտորեն իր հետ չէին ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել: Նրանք չէին ցանկանում իրենց արածի պատասխանատվությունը կրել: Տպավորություն կար, որ նրանք ցանկանում էին մոռանալ այն, ինչ-որ արել էին իր հետ:

«Այս աշխատանքը բացահայտում է ինչ-որ մի սարսափելի բան մարդկության մասին: Այն ցույց է տալիս, որ հարմար հանգամանքներում մարդը կարող է պարզապես քեզ ցավ պատճառել: Այն նաև ցույց է տալիս, որ հեշտությամբ կարելի է մարդկային կերպարից զրկել նրան, ով չի պայքարում և չի պաշտպանվում: Եվ վերջապես այն ցույց տվեց, որ այսպես կոչված «նորմալ» մարդկանց մեծամասնությունը ընդունակ է բռնության, եթե նրանց տրվի հնարավորություն»:
    Դիտվել է 770 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ