Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնչալովսկին Դոստոևսկուն դարձրել է երգեհոն նվագող (Շարմանշչիկ)

06.08.2017

Նոր բեմադրությունը, որը օրերս ներկայացվել է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի հանդիսատեսներին ստեղծվել է 35 տարի առաջ: 19-րդ դարի դասական Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» հանրահայտ վեպի հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունը սկզբում նախատեսված է եղել բեմադրել որպես առեխծված, սակայն աշխատանքի ընթացքում վերափոխվել է ռոք-օպերայի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այս գործին կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը ձեռնամուխ է եղել ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու խնդրանքով, ով էլ կրկին անդրադարձ է կատարում իր վաղեմի ցանկության արգասիքին:

Այսօրվա ներկայացումը շատ է տարբերվում երեք ու կես տասնամյակ ներկայացվածից: Նախ, որ նոր մյուզիքլի խորեոգրաֆները հրավիրվել են ԱՄՆ-ից, իսկ դեկորացիաները ստեղծվել են Լոնդոնում: Ներկայացման չորս ժամանոց պարտիտուրը զգալիորեն կրճատվել է և հարմարեցվել ժամանակակից հանդիսատեսի ընկալումներին: Սյուժեից հեռացվել են զուգահեռ զարգացող թեմաները և երկրորդական հերոսները: Դեպքերը տեղի են ունենում ոչ թե դասականի ներկայացրած ժամանակներում, այլ 21-րդ դարում:

«Մենք փոխել ենք հայեցակարգը և գործողությունը տեղափոխել ենք նոր ժամանակներ, որոնք կտեղավորվեն և երեկվա, և այսօրվա, և վաղվա մեջ: Մենք կցանկանայինք ճանապարհորդել ժամանակի մեջ,- ասում է Անդրեյ Կոնչալովսկին:

Ռասկոլնիկովը ներկայացման մեջ կերտված է առավել կոշտ բնավորությամբ և առանձնահատկություններով: Նա այստեղ հանդես չի գալիս «վախից դողացող անասունի կամ իրավունք ունեցողի» երկմտանքով այլ ավելի շուտ երևում է որպես գոյություն ունեցող աշխարհակարգի հետ չհամաձայնվող մեկը: Նրա սենյակում պատին փակցված է Լենինի նկարը, իսկ մահճակալի տակ Նիցշեի հատորյակը: Պառավը, որին մարմնավորում է տղամարդ դերասան (Անտոն Անոսով), Սանկտ-Պետերբուրգում, մետրոյի «Երկնագույն հրապարակ» կայարանի մոտ ունի առևտրի փոքրիկ տաղավար, տոկոսով փող է հատկացնում և զբաղվում է կավատությամբ:

Կոնչալովսկու մոտ «Երկնագույն հրապարակ»-ը 1990-ականների Ռուսաստանի խորհրդանիշն է, որտեղ «հերթապահում են» գունաներկված կանայք, ողորմություն են խնդրում աֆղանական պատերազմի վետերանները... Ինչպես և Դոստոևսկու մոտ, այս մյուզիքլը նվիրված է սոցիումի հիմնախնդիրներին և հարստացածների ամենակարողությանն ու ամենաթողությանը...

Մյուզիքլում ներկա է նաև հենց ինքը՝ Ֆյոդոր Դոստոևսկին: Նա ձեռքի երգեհոն նվագող է: Մի խոսքով սա մյուզիքլ է, որը ոչ թե վերարտադրում է «Ոճիր և պատիժ» վեպը, այլ այդ անմահ ստեղծագործության մոտիվներով յուրահատուկ մի կարծիք է դրսևորում:
    Դիտվել է 970 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ