Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրոդվեյը կբեմադրի Շերի կյանքի ու ստեղծագործության մասին մյուզիքլ

06.14.2017


2018թ.-ին Բրոդվեյը հանդիսատեսներին կներկայացնի լեգենդար Շերի (Շերիլին Սարգսյանի) կյանքի և ստեղծագործական ուղու մասին նոր մյուզիքլ:

Շերը իր Twitter-ի էջում հայտարարել է, որ իր անցած կյանքի ուղին ներկայացնող երաժշտական ներկայացումը լինելու է «դերասանների, պարողների և երգիչների մասնակցությամբ մի ամբողջ շուու»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

«The Hollywood Reporter» պարբերականի տեղեկացմամբ Շերի կենսագրական մյուզիքլի բեմադրող ռեժիսորը լինելու է «Avenue Q» հայտնի ներկայացման բեմադրիչ Ջեյսոն Մուրը,իսկ պրոդյուսերները՝ Ջեֆրի Սելլերը և Ֆլոդի Սուարեսը:

Պիեսը նեղ շրջանակներում գաղտնի ընթերցել են հունվարին: Շերը սկզբում հայտարարել է, որ ինքը պատրաստ էր այն բանին, որ այն իրեն դուր չի գա, բայց հետո ծիծաղել է և հուզվել:

Շերիլին Սարգսյանը՝ Շերը, ծնվել է Կալիֆորնիայում, 1946թ.-ին: Արտիստական գործունեությունն սկսել է 17 տարեկան հասակից:: Նա ամերիկյան կինոյի և երաժշտության համար նախատեսված գրեթե բոլոր գլխավոր մրցանակների բազմակի դափնեկիր է և ամերիկյան հիթ-շքերթներում ավելի քան 60 տարի եղել է թիվ 1-ը: Դա պատմության մեջ միակ դեպքն է ամերիկյան փոփ արվեստում:

Ավելացնենք, որ Շերի մասին հրատարակվել են մի քանի գրքեր, որոնցից մեկն էլ սցենարիստ Ռիք Էլիսոնի հեղինակած գործն է, որն էլ դարձել է նրա մասին պատմող մյուզիքլի գրական հիմքը::
    Դիտվել է 74 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ