Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էդինբուրգի փառատոնում ցուցադրվել է բուժական գործողությունների թատրոն

08.28.2017

Շոթլանդիայի մայրաքաղաքում՝ Էդինբուրգում այս օրերին ընթանում է անկախ թատրոնների աշխարհի ամենախոշոր ավանդական «Fringe» փառատոնը, որը սովորաբար անցկացվում է օգոստոս ամսին: Ամենատարբեր ժանրերով բազմազան ներկայացումներով հարուստ միջոցառման ծրագրում չկա նաև թեմատիկ բազմազանության պակաս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Անցյալ դարի 40-ական թվականներին հիմնադրված թատերական ֆորումը նպատակ է հետապնդում ավելի ամրապնդել եվրոպական ժողովուրդների միասնությունը, որը 40-ականների երկրորդ կեսին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իրոք, խիստ վերանորոգման կարիք ուներ: Եվ այդ ավանդույթները շարունակվում են մինչև այսօր:

Ամենամյա փառատոնի շրջանակներում ներկայացվում է և բալետ, և օպերա,, և թատրոն, և պար, և երաժշտություն:

Օրերս փառատոնի թատերական ծրագրի շրջանակներում ցուցադրվել է «Տուն» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «kommersant.ru»-ն: Այն ստեղծվել է «Քարացած լույս» անունը կրող ընկերությունում:

Բեմադրության մեջ գույնզգույն ցնցոտիներ հագած երկու արտիստուհիներ ներկայացնում են իրենց թափառումների պատմությունը: Նրանց բնակավայրից ու տնից դուրս է քշել ավազե փոթորիկը: Այլևս չկա սիրելի քաղաքը: Թե երբ, որտեղ և ինչու է դա տեղի ունեցել՝ նշանակություն չունի: Գլխավորը այսպիսի ներկայացումների մեջ, պարզվում է, ոչ թե սյուժեն է, այլ գեղագիտական խաղը օբյեկտների, ֆակտուրաների և առարկաների հետ՝ կենդանի կատարվող երաժշտության ուղեկցությամբ: Սա հանդիսատեսի համար վերածվում է թատերական խաղի հետ մի յուրահատուկ մերձեցման՝ անշուշտ, ուրախ և ուսանելի ավարտով: Հերոսուհիները հաղթահարելով բոլոր փորձությունները, միասին, գտնում են նոր տուն:

Թվում է սա մանկական ներկայացում է: Սակայն դա ընդամենը արտաքին տպավորություն է: «Քարացած լույս» ընկերությունը մասնագիտանում և ներկայացումները պատրաստում է հատուկ հանդիսատեսների՝ կենտրոնական ջղային համակարգի խախտումով և զարգացումը դանդաղած երեխաների համար:

Այս ներկայացմամբ թատրոնը փորձ է անում նպաստել երեխաների զգայական ընկալումների ուժեղացմանը և պատահական չէ, որ փորձ է արվում ազդել հանդիսատեսի զգայարանների վրա: Օրինակ, վերցնել մի պտղունց այն ավազի փոշուց, որը ոչնչացրել է քաղաքը, շոշափել թաց փուչիկներ, որսալ օճառե մեծ պղպջակներ, կամ փրփուրի թռչող ամպիկներ, նայել այն տուփի մեջ, որտեղ սև թավշի վրա փայլատակում են փոքրիկ արծաթե աստղիկներ, ինչ-որ բան հոտոտել և նույնիսկ բացել բերանը, որպեսզի դերասանուհիներից մեկը ցողիչով այնտեղ շնչառությունը թարմացնող հյութ լցնի:

Թե ինչպիսի արդյունք է թողնում նպատակային հանդիսատեսի առողջության վրա այս ներկայացումը, պիտի գնահատեն համապատասխան բժիշկները, սակայն, որ դահլիճում հավաքվածներից որևէ մեկի մոտ բացասական, վերաբերմունք ներկայացումը չի առաջացնում, արդեն, նախապես,«Տուն» բեմադրության դրական որակների մասին է վկայում:
    Դիտվել է 29 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ