Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Սոլովյով. «Ստեղծում էր օդեղեն միջավայր, որտեղ ծնվում էր ամենայն ողջը, ամենայն լավը»

09.09.2017


Նախօրեին՝ սեպտեմբերի 8-ին, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է «Դ-ի օրը» փառատոնը՝ նվիրված Սերգեյ Դովլաթովի հիշատակին: Փառատոնն անդրադառնում է «երկրորդ հալոցքի» թեմային: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «.teatral-online.ru»-ին:

Միջոցառման շրջանակներում «K Gallery» ցուցատաղավարում կբացվի նյու-յորքցի լուսանկարիչ Նատալիա Շարիմովայի աշխատանքների ցուցահանդեսը, ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը կներկայացնի իր «Գենա Շպալիկով» ներկայացումը, կկայանա 1960-ական թվականների լենինգրադյան պոեզիայի երեկո, ցուցահանդես և զրույցներ երկրորդ հոլոցքի թեմաներով, կինոցուցադրություններ:

Ի դեպ, փառատոնում սցենարիստ, ռեժիսոր, բանաստեղծ և հալոցքի տարիների յուրահատուկ խորհրդանիշի վերածված Գենադի Շպալիկովի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ Սերգեյ Սոլովյովը կներկայացնի նաև նրա «Երկար երջանիկ կյանք» կինոնկարը:

«Շպալիկովն այսօր էլ Շպալիկով է: Իսկ այն ժամանակ այդ անունը հնչում էր որպես նշանաբան, որպես խորհրդանիշ: Նա պարզապես մարդ չէր, նա երջանկության օդ արտադրող յուրահատուկ մեքենա էր: Ուրիշները գրում էին սցենարներ, նկարահանում էին ֆիլմեր, իսկ Գենան ստեղծում էր օդեղեն միջավայր, որտեղ ծնվում էր ամենայն ողջը, ամենայն լավը»,- այսպես է գրել Նատալյա Ռյազանցևայի «Ձայնը» գրքի առաջաբանում Սերգեյ Սոլովյովը:
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3
Այս թեմայով այլ հղումներ- 4
Այս թեմայով այլ հղումներ-5
Այս թեմայով այլ հղումներ-6
    Դիտվել է 51 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ