Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարները ավելի լավ, քան որևէ այլ մեկը

10.24.2017


«Transparency International» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության Ռուսաստանի կառույցը այս երկրի մի շարք հայտնի թատրոնների ակնառու ղեկավարների և մշակույթի գործիչների մեղադրել է միմյանց նկատմամբ հետաքրքրությունների հակադրության մեջ գտնվելու համար: Այդ մասին «transparency.org.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ կազմակերպության տվյալների 2013-2017թ.-երին նվազագույնը 14 թատրոն, որպես ֆիզիկական անձի կամ անհատ ձեռներեցի՝ իրենց ղեկավարների հետ կնքել են ընդհանուր առմամբ ավելի քան 97 մլն ռուբլու 60 պայմանագիր: Թատրոնները վարձել են իրենց գեղարվեստական ղեկավարներին որպես դերասաններ և ռեժիսորներ, նաև բեմադրությունների համար նրանցից վարձակալել են շենքերը և ռեկվիզիտը:

Ըստ միջազգային կազմակերպության, օրինակ «Գելիկոն-օպերայի» ղեկավար Դմիտրի Բետմանը իր թատրոնից յուրաքանչյուր ներկայացման համար ստացել է միջինը մոտ 440 հազարական ռուբլի, Պուշկինի թատրոնի ղեկավար Եվգենի Պիսարևը՝ 480 հազարական ռուբլի, «Հարավ-Արևմուտքի վրա» թատրոնի ղեկավար Օլեգ Լեուշինը 180 հազարական ռուբլի, «Գոգոլ-կենտրոնի» տնօրեն Կիրիլ Սերեբրեննիկովը 345 հազարական ռուբլի:

Դերասաններից այս նույն սխեմայով «Transparency»-ն հիշատակում է Օլեգ Տաբակովին և Օլեգ Մենշիկովին, որոնք ամսական վաստակել են ավելի քան 600 հազար ռուբլի, ինչպես նաև երգչուհի Նադեժդա Բաբկինային, որն ամսական վաստակել է 520 հազար ռուբլի:

«Յուրի Կուկլաչյովը շենքի վարձակալության համար իր տղայի հետ կնքել է 3,76 մլն, ռուբլու ընդհանուր գումարով երկու պայմանագիր, իսկ Պավել Սլոբոդկինը իր ղեկավարած համերգա-թատերական կենտրոնի շենքը, որի 50 տոկոսի բաժնետերն է ինքը, 2 տարի ժամկետով այն վարձակալել է 38,6 մլն ռուբլով»,- տեղեկացնում է «Transparency International Russia»-ն և ընդգծում, որ. «Բոլոր պայմանագրերը կնքվել են առանց այլընտրանքային հիմնավորվածության, միակ մատակարարի հետ:

Պայմանագրերի հիմնավորվածության մասում նշվել է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարները ավելի լավ, քան որևէ այլ մեկը, կարող են բեմադրել ներկայացումներ և դրանցում դերեր խաղալ»:

Փաստաթղթում նշվում է, որ նման պայմանագրեր կնքելիս թատրոնները պարտավոր են դրանք համաձայնեցնել գործատուների, օրինակ՝ Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի կամ Մշակույթի նախարարության հետ:
    Դիտվել է 880 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ