Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ թատրոնները նրանց հետ ծնվել են ու նրանց հեռանալով՝ կավարտվեն

10.27.2017

Մոսկվայում ավարտվեց ժամանակակից արվեստի «Տերիտորիա» 12-րդ դպրոց» փառատոնը: Երկու շաբաթ տևած միջոցառումը, որն ընթանում էր 6 հարթակներում ուներ թատրոնի, ցուցահանդեսների, կինոֆիլմերի և քննարկումների ձևաչափ: Այս հագեցած ստուգատեսի թատերական բաղադրիչն, արդեն, 12-րդ անգամ անցկացվող փառատոնում ավանդաբար ամենաուժեղն էր: Սակայն այս տարի ուժեղ լինելուց բացի այն նաև շատ ներկայացուցչական էր: Բավական է նշել, որ այս միջոցառման ընթացքում իրենց ներկայացումները ցուցադրեցին Աննա-Թերեզա դ՝Քեերսմաքերը և Յան Ֆաբրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ժամանակակից արվեստի այս երկու խոշոր ներկայացուցիչների մեջ կա ոչ քիչ ընդհանորություններ: Նրանք հասակակիցներ են, նրանք հասունացել և հիմնարար կրթություն են ստացել Բելգիայում: Իրենց թատերախմբերը կազմակերպել են դեռ 1980-ական թվականներին: Երկուսն էլ հեղինակային թատրոնի հետևորդներ են, որոնք նրանց հետ ծնվել են ու նրանց հեռանալով՝ կավարտվեն:

Սակայն նրանց թատրոններն այնքան են տարբեր, որ թվում է դրանք ստեղծողները տարբեր մոլորակներից են, իսկ «Տերիտորիա» փառատոնը Մոսկվայի Ազգությունների թատրոնում նրանց միավորելով մեկ ծրագրի մեջ, ոչ միայն ազդագրերում նշեց իր բևեռները, այլև նպաստեց միջմոլորակային հաղորդակցությանը:

Աննա-Թերեզա դ՝Քեերսմաքերի «Փուլ: Սթիվ Ռայխի երաժշտությամբ չորս շարժում» ներկայացումը մի յուրօրինակ հռչակագիր էր՝ երաժշտության և պարի փոխհարաբերության մասին: Այս ներկայացումը ստեղծվել է 35 տարի առաջ, սակայն այսօրվա հետ ունեցած մեծ հեռավորությունը չի նվազեցրել նրա նշանակալիությունը ոչ խորեոգրաֆիայի պատմության և ոչ էլ Աննա-Թերեզայի կենսագրության մեջ, որը մինչև հիմա էլ պարում է այդ կոմպոզիցիան:

Ֆաբրը նույնպես աշխատում է նույն ժամանակային չափորոշիչներով, սակայն այլ պայմաններում: Նրա վառ թատերայնությունը ատում է կանոնները և մատրիցաները: Այնպես, որ նրա ներկայացման «Բելգիական կանոններ/Բելգիան կանոնակարգում է» վերնագիրն ընկալվում է ոչ առանց երգիծանքի: Կանոններ չկան, կա ճշմարտություն և այդ ճշմարտությունն այն է, որ, ինչպես կարծում է Ֆաբրի բարեկամ, պրոֆեսոր Լյուք վան դեն Դրիսը. «Բելգիան գոյություն չունի: Բելգիան սյուրռեալիստական մղձավանջ է»:

Ֆաբրը չի հերքում այդ թեզը: Նա այն կանոնակարգում է և Բելգիայի պատմությունը ամփոփում է 14 գլուխ-խաղարկությունների մեջ՝ ողբերգականներից (արտահայտվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գազային գրոհի ենթարկված մարդկանց վագոնի մեջ անձև կուտակված մերկ մարմիններով ) մինչև լավատեսականներ (արտահայտվում է բազմազգ երկիր դարձած բելգիական կատակներով, պարերով և այն):



Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2

    Դիտվել է 800 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ