Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անցանկալի թատերական գործիչների «Սև ցուցակը» միջազգային ֆորումի համար

11.16.2017


Այսօր Ռուսաստանի հյուսիասային մայրաքաղաքում կմեկնարկի 6-րդ Սանկտ-Պետերբուրգյան միջազգային մշակութային ֆորումը: Այս առիթով Ռուսական «colta.ru» կայքը տեղեկացնում է, որ դեռևս հոկտեմբերին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր «Telegram» սոցիալական էջում հրապարակել էր Ռուսաստանի Դաշնության մշակույթի փոխնախարար Վլադիմիր Արիստարխովի ստորագրությամբ ծառայողական մի շարք փաստաթղթեր, որոնցում թվարկված էին ռուսաստանցի այն մշակութային գործիչների անունները, որոնց մասնակցությունը համարվում է անցանկալի այդ ֆորումին: Այդ փաստաթղթերի իսկությունը, որտեղ շատերի թվում նշված էին նաև Ալեքսանդր Սոկուրովի, Գրիգորի Չխարտիշվիլու, Դեննի Բոյլի, Քրիստով Մարթլերի անունները նախարարությունը ժխտեց:

Սակայն, «colta.ru» կայքը նշում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ներքին օգտագործման համար նշանակված մեկ այլ փաստաթուղթ մշակութային գերատեսչության նույն պաշտոնյայի ստորագրությամբ, որն, ըստ էության, 2017թ.-ի Միջազգային մշակութային ֆորումի մասնակիցների մի նոր, «սև ցուցակ» է, որտեղ նշված են միջոցառման «Թատրոն» բաժնի աշխատանքների համար ոչ ցանկալի թատերական գործիչները, որոնց թվում Պետերբուրգի Եվրոպայի թատրոն-Փոքր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը, Ռուսական դրամատիկական արվեստի դպրոցի հիմնադիր Անատոլի Վասիլևը, Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին, Մոսկվայի «Գոգոկ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբհեննիկովը և այլք:

Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր թատերական գործիչի անվան հետ փաստաթղթում ներկայացվում են նաև նրա բնութագիրը՝ ըստ չինովնիկական դիտանկյունի:

Այսպես, նախարարության «սև ցուցակի» համակարգչային փաստաթղթում № 75 կետում նշված է ռուսական թատերական արվեստի մերօրյա լեգենդներից մեկի՝ Վասիլև Անատոլի Ալեքսանդրովիչի անունը, որը ծնվել է 1942թ.ին:

Ապա կարդում ենք Վասիլևի մասին այսպիսի տողեր՝ ռուսաստանցի թատերական ռեժիսոր, Դրամատիկական արվեստների դպրոցի հիմնադիր և ղեկավար (1987թ.-ից): 2006թ. ապրիլից Վասիլևը քաղաքագլխի հանձնարարականները վատ կատարելու պատճառով, Մոսկվայի մշակույթի գծով կոմիտեի հրամանով հեռացվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: 2006թ.-ի սեպտեմբերին ռեժիսորը ստեղծագործական արձակուրդ է վերցրել և մեկնել Ֆրանսիա, իսկ 2007թ. հուլիսին դիմում է ներկայացրել Դրամատիկական արվեստների դպրոցի հետ իր համագործակցությունը դադարեցնելու մասին: Ներկա պահին ապրում և աշխատում է ֆրանսիայում:

Ռեժիսորի ստեղծագործական գործունեության զգալի մասը կազմում են ավանգարդային փորձարարությունները և գրական ստեղծագործությունների արմատական մեկնաբանությունները՝ ուղղված հայրենական թատերական արվեստի ավանդների և ռուսական ավանդական արժեքների ապամոնտաժմանը: Հակված է դեպի արվեստի այն եղանակները, որոնք ձևավորում են աշխարընկալման ճգնաժամային մոդել:

Փաստաթղթում ներկայացվում է Դրամատիկական արվեստների դպրոցում «Վեց անձ հեղինակին որոնելիս» պիեսի Ա. Վասիլևի 2001թ.-ին պատրաստած բեմադության տեսագրությունը:

Ապա նշվում է, որ տեսագրության 6:19 րոպեին դերասանները գռեհկորեն շարժում են մարմինները՝ պատկերելով համասեռական հարաբերություններ, 1.35 րոպեին՝ սեռական ակտի խաղարկում...

Փաստաթղթում հիշատակվում է նաև Ա. Վասիլևի մեկ այլ՝ «Մեդեա՝ նյութ» բեմադրությունն, ըստ Խ. Մյուլլերի պիեսի: Այս դեպքում էլ նախարարության պաշտոնյայի նկարագրությունը ամփոփվում է այս նախադասությամբ. «Կինը բղավում է ինչ-որ քիչ հասկանալի ձայներ, հետո սկսում է հանվել, հանվել և շարունակում է բղավել...»:

Եվ այս ոգով բնութագրվում են նաև Կիրիլ Սեմյոնովիչ Սերեբրեննիկովը («սև ցուցակում»՝ № 73), Լև Աբրամովիչ Դոդինը («սև ցուցակում»՝ № 76) և այլն:
    Դիտվել է 780 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ