Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է հայտնի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին

11.22.2017

Լոնդոնում, կյանքի 56-րդ տարում վախճանվել է ռուսաստանցի հայտնի երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին Ռուսաստանում արտիստի ներկայացուցչի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հիշեցնենք, որ 2015թ-ին նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ուռուցք: Հիվանդության պատճառով երգիչը ստիպված էր հրաժարվել համերգային ելույթներից և օպերային արդեն ծրագրված բազմաթիվ ներկայացումների մասնակցելուց: Բայց և այնպես Խվորոստոսկին տրամադրված էր լավատեսորեն և վստահ էր, որ կհաղթահարի հիվանդությանը: Նա բուժման որոշակի կուրս անցնելուց հետո նույնիսկ, միառժամանակ, վերականգնեց իր գործունեությունը...

Խվորոստովսկին, ծնվել և մեծացել է Կրասնոյարսկում: Ավարտել է տեղի մանկավարժական ուսումնարանը, ապա՝ արվեստների ինստիտուտը: 1985-1990թթ-երին եղել է հայրենի քաղաքի պԵտական օպերայի և բալետի թատրոնի մենակատարը:

1989թ-ին հիանալի բարիտոնը Քարդիֆում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույնը: Նա հանդես էր գալիս աշխարհի առաջատար բեմերում:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 12 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ