Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

12.30.2017

Մշակույթի տարածքում ճշմարիտի և կեղծի պայքարը ավելի համապարփակը լինելու ենթատեքստ ունի: Կեղծն ու ցածրորակը ժամանակի քննությանը չդիմանալով տարալուծվում են մոռացության մեջ: Սակայն դրանք ստեղծելու էներգիան ինչ-որ հանգամանքների բարեպատեհ պայմաններում, տիեզերական զտիչներով անցնելուց հետո, որպես բնական հումք, կրկին վերադարձվում է մարդկանց: Եվ մարդը կրկին հնարավորություն է ստանում փորձելու իրեն դրսևորել հնչյունների, նյութի, հոգևորի առավել հաջողված մակարդակներում:

Դա երբեմն ստացվում է, երբեմն՝ կրկին չի ստացվում: Չստացվելու պարագայում կրկին ամեն ինչ հայտնվում է տիեզերական զտիչների տիրույթում: Իսկ եթե ամեն ինչ հաջող է դասավորվում, ապա...

Նյութի պահպանման և փոխակերպման օրինաչափության այս յուրահատուկ շրջապտույտից դուրս մնալու արտոնությունը տրվել ու տրվում է, թերևս, միայն մարդկային մտքի, հոգու և ձեռքի այն արարչագործություններին, որոնք ստանում են հաստատունի կարգավիճակ, ինչպիսին է, ասենք, Շեքսպիրի թատրոնը, Բեթհովենի երաժշտությունը, Միքելանջելոյի քանդակը, Հոմերոսի հանգը, Տրդատի գմբեթը... Եվ այսպես շարունակ...

Երանի այն ազգին, ով իր գոյության ընթացքում նորանոր անմահ զինվորներով է համալրել անանց հաստատուններ ստեղծողների այս պանծալի կոհորտան, քանի որ միայն նրանք գիտեն հավերժության հասցեն, դեպի անհիշելի անցյալի և անտեսանելի ապագայի կամուրջը տանող ճանապարհը:

2017թ.-ի տարեմուտին մարդկությունը հատում է այդ կամուրջով երկու գոտիներ միասնականացող ևս մեկ պայմանական ժամանակային սահման:

Մաղթենք, որ 2018թ.-ին Երկիր մոլորակը և նրա մի փոքրիկ մաս Հայաստանն ունենան անհրաժեշտ հոգևոր, մտավոր, բարոյական և նյութական այնքան ներուժ, որպեսզի պահպանեն արարչագործ կոհորտայի իրական արժեքները և այսօրվա գլոբալ կամ լոկալ հիմնահարցերի համապատկերում, անգամ, շարունակեն ստեղծել նորերը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


«ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 1018 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ