Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանկարծ տեսնում է հանդիսատեսին թիկունքով նստած ծեր հրշեջին…

03.06.2018

Հետխորհրդային երկրներում մինչև այսօր դեռ հաճելի հուշեր արթնացնող դերասան Վլադիմիր Էտուշը, որի 95- ամյակը լրացել է վերջերս, իր հոբելյանի առթիվ բեմադրված «Բենեֆիս» ներկայացման մեջ մարմնավորել է կնոջ գլխավոր կերպարը և դրա համար արժանացել Ռուսաստանում հեղինակավոր «Զվեզդա տեատրալա» թատերական մրցանակի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thr.ru»-ին:

Արտիստը, որը ավելի քան 70 տարի աշխատում է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, սակայն, որոշ գնահատականների համաձայն «Բենեֆիս»-ում մարմնավորած նրա Սոֆիա Իվանովնան այլ է, որովհետև կարողանում է մոլորեցնել ոչ միայն բոլորին, այլև, նույնիսկ, մահվանը:

Այս ներկայացումն սկսվում է թատրոնի կուլիսներում: Դահլիճում հանդիսատեսներն արդեն զբաղեցրել են իրենց տեղերը: Ներկայացումն արդեն պետք է սկսվի և պարզվում է, որ հյուրախաղերից չի վերադարձել պառավ տիկնոջ՝ Սոֆիա Իվանովնայի դերակատարուհին: Հերոսուհին ապրում է իրեն ողջ կյանքը նվիրաբերած և արդեն վաղուց ոչ երիտասարդ, դստեր հետ:

Դերակատարուհու բացակայության այս իրավիճակում թատրոնի տնօրենը հանկարծ տեսնում է հանդիսատեսին թիկունքով նստած ծեր հրշեջին, որը ինչ-որ ժամանակ դերասան է եղել: Այստեղ, արդեն, դժվար չէ կռահել, որ հրշեջը հենց Վլադիմիր էտուշն է:

Այս կտորը պիեսի տեքստում չկա: Սա բեմադրության ռեժիսոր Վլադիմիր Իվանովի մտահղացումն է: Նա փոխել է պիեսի սկիզբը և նույնիսկ այդ հատվածում ավելացրել մի քանի նոր գործող անձերի:

Եվ Էտուշը մարմնավորում է պառավ տիկնոջը խաղացող հրշեջի դերը:

Այս կերպարում արտիստն անգամ իր ձայնը չի փոխում: Սակայն դիտողը հավատում է, որ իր առջև կին է հանդես գալիս: 95-ամյա արտիստը իր այս խաղով կարծես ապացուցում է, որ տարիքը դերասանական իմպրովիզացիայի ու տաղանդի հետ որևէ առնչություն չունի, այնքան բազմազան ու հարուստ է կատակերգակի նրա ներկապնակը: Մեկ հանդիսասրահի առջև սկսում է պարզաբանել, թե ինչ պիտի անի, մեկ հայտարարում է, որ անգիր գիտի բոլոր միզանսցենները, մեկ էլ բարձրաձայնում է ռեմարկները, իսկ հաջորդիվ՝ մոռանում է, որ ինքը կին է... Ու սկսում է հիշել, հրշեջի իր մասնագիտական պարտականությունները... և այլն...

«Բենեֆիս» ներկայացումը հանդիսատես է բերում թատրոն: Ուշադրության կենտրոնում 95-ամյա սիրելի կատակերգակն է՝ Վլադիմիր Էտուշը:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 903 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ