Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսավորությամբ նշել են օպերային թատերախմբի ստեղծման 100-ամյակը

03.22.2018


Նախօրեին՝ մարտի 21-ին, Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնը հանդիսավորությամբ նշել է իր օպերային թատերախմբի ստեղծման 100-ամյակը: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հոբելյանի առթիվ կայացած գալա համերգին արտիստները կատարել են համարներ այն ներկայացումներից, որոնք թատրոնը ցուցադրել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իր գործունեությունը վերսկսելու շրջանում: Հենց այդ նոր մեկնարկային տարեթիվն էլ՝ 1918թ.-ի մարտի 6-ը, համարվում է Միխայլովյան թատրոնի օպերային խմբի ծննդյան թվականը:

Այդ ժամանակ ցուցադրվել է Ջակոմո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան:

Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնը գտնվում է Արվեստների հրապարակում, Միխայլովյան պալատի հարևանությամբ, որտեղ այժմ գտնվում է Ռուսական թանգարանը: Թատրոնը բացվել է 1833թ.-ի նոյեմբերի 8-ին: Այստեղ հիմնականում հանդես էին գալիս ֆրանսիացի և գերմանացի դերասաններ: Միխայլովյան թատրոնի նվագախումբը բազմիցս հանդես է եկել ավստրիացի մեծ կոմպոզիտոր, վալսերի արքա Յոհան Շտրաուսի ղեկավարությամբ:

1917թ.-ի հեղափոխությունից հետո արտասահմանցի արտիստները հեռացել են Ռուսաստանից, իսկ թատրոնի առաջ խնդիր է ծագել ստեղծել սեփական թատերախումբը, ինչն էլ հաջողությամբ իրականացվել է 1918թ.-ի մարտի 6-ին:
    Դիտվել է 100 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ