Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գոյության 30 տարիների ընթացքում առաջին անգամ անդրադարձել է դասականի գործին

04.11.2018

«20-րդ դարը ռեժիսորին դարձրել է կարևորագույն դեմք: Իսկ այսօր, մասնագիտության բոլոր գեղարվեստական և կազմակերպչական կողմերով հանդերձ, այն վերածվում է նաև յուրահատուկ «վաճառք իրականացնող մենեջերի»: Ներկայացումը պետք է բեմադրել այնպես, որպեսզի այն դիտելու ցանկություն ունեցող հանդիսատեսներ գան: Այդ պատճառով թատրոնում հայտնվում են ժանրերի և ձևերի բազմազանություն: Ես կարծում եմ, որ բոլոր ծաղիկները պետք է ծաղկեն, իսկ հանդիսատեսը թող ինքն ընտրի, թե ուր է գնալու»,- ժամանակակից ռեժիսորի մասնագիտությունն այսօր այդպես է բնութագրել Մոսկվայի «Գելիկոն օպերա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանը:

Հավելենք, որ մոտ 30-ամյա գոյության ընթացքում «Գելիկոն օպերան» միայն այս թատերաշրջանում է առաջին անգամ անդրադառնում համաշխարհային օպերայի հսկաներից մեկի՝ Ջակոմո Պուչինիի ստեղծագործությանը: Իր ղեկավարությամբ գործող թատրոնի ստեղծագործական քարտեզում այդպիսի սպիտակ տարածքի առկայությունը Բերտմանի համար բավականին բարդ հոգեբանական շերտերից է կազմված:

«Ես Պուչինիի օպերաներին սիրահարված եմ ուսանողական տարիներից, բոլորը գիտեմ անգիր, ներառյալ այնպիսի հազվադեպ հանդիպողները, ինչպիսիք են «Վիլլիսներ», «Էդգար», «Աղջիկը Արևմուտքից» գործերը»,- նշել ռեժիսորը և ավելացրել, Իռլանդիայում ինքը բեմադրել է «Բոհեմա», Լատվիայում՝ «Տոսկա», սակայն Ռուսաստանում միայն նոր է Պուչինիից օպերա բեմադրել:

Խոսքը «Տուրանդոտ» օպերայի մասին է, որն արդեն նվաճել է մոսկովյան թատրոնների միջև անցկացվող«Թատերաշրջանի մեխ» մրցույթի գլխավոր բյուրեղապակե մրցանակը և ներկայացված է «Ոսկե դիմակ-2018» ազգային մրցանակաբաշխությանը:

Բերտմանը նշում է, որ ինքը «Տուրանդոտի» բեմադրությանը ձեռնամուխ է եղել այն բանից հետո, երբ Իտալիայում, Տորրե-դել-Լագոյի փառատոնի օրերին հնարավորություն է ունեցել այցելել Ջակոմո Պուչինիի թանգարան:

Նա ընդգծում է, որ որևէ գործի անդրադառնալիս իր համար կարևոր է հեղինակի անձնական կենսագրությունը:

«Վերլուծելով նրա կյանքը, ես սկսում եմ հասկանալ, թե ինչպես է նա գրել իր երաժշտությունը»,- ասել է Բերտմանը և ավելացրել, որ Պուչինիի թանգարան կատարած այցելությունը իրեն օգնել է հասկանալ, թե ինչով է շնչել ու ապրել «Տուրանդոտ» օպերայի հեղինակը...

Հենց դա էլ իրեն այնքան լավ ծանոթ թվացող Ջակոմո Պուչինիին վերստին հայտնաբերելու պահ է դարձել և խթան, որպեսզի այս անգամ, արդեն իր ղեկավարությամբ գործող մոսկովյան թատրոնում անդրադառնա համաշխարհային դասականի ստեղծագործությանը:
    Դիտվել է 840 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ