Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վտանգն առկա է նաև ներկայացման տարածության մութ անկյուններից անդին

05.29.2018

Այս թատերաշրջանում Մոսկվայի ռուսական երիտասարդական թատրոնի առավել մասշտաբային և հրատապ ասելիքներից մեկը դարձավ «Կարամորա» ներկայացումն՝ ըստ Մաքսիմ Գորկու համանուն պատմվածքի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մաքսիմ Գորկին շատ սուր էր զգում վաղուց պատմաբանների կողմից մեկ անձի մեջ հայտնաբերված հեղափոխականի և մատնիչի սիմբիոզի օրինաչափությունը բացահայտելու անհրաժեշտությունը:

Բոցավառ հեղափոխականները, որոնք բոլորին կոչ էին անում կառուցել բարիկադներ, առանց հոգնելու պատռում էին այդ նույն բարիկադներից խուսափող «բուրժուաների» դիմակները և օրվա 24 ժամը մարդկության առաջ հանդես էին գալիս որպես Ազատության արձան և հեղափոխության ասպետ, ինչ-որ մի ճակատագրական պարբերականությամբ, պարզվում է, միաժամանակ, եղել են ոստիկանական գործակալ:

«Բռնիր գողին», ինչպես հայտնի է, սովորաբար, առաջինն առավել բարձր սկսում են բղավել հենց իրենք՝ գրպանահատները: Այս հասարակական «խավին» էլ՝ ցարական ոստիկանության գործակալներին, իշխանության գալուց հետո, բոլշևիկները սկսեցին առաջինը ոչնչացնել:

Հենց այդպիսի մի գործակալի մասին էլ Գորկին պատմում է իր ստեղծագործության մեջ:

Ներկայացման երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Խուխլինը իր պատումը սկսում է արդեն բացահայտված գործակալի հետ ծանոթությամբ, որը հեղափոխությունից հետո հայտնվել է բանտախցում: Համատեղության կարգով այս հեղափոխականին և մատնիչին քննիչներն առաջարկում են գրել իր դավաճանության պատմությունը:

Նա այդ գործն սկսում է ինքնամոռաց, դրա մեջ խորասուզված և հրապուրված: Երիտասարդ բանվորը, որի ամեն մի բռունցքը մեկական փութ է կշռում, ունի պարզ աչքեր և Դոստոևսկուն արժանի հոգեբանական գաղտնի ընդհատակ: Նա որքան ֆիզիկապես ուժեղ է, դրան էլ համարժեք վարակված է նիցշեականությամբ՝ երկրի վրա աստված մահացել է և դատարկ մոլորակի վրա սկսվում է նրա՝ գերմարդու երթը...

Կարամորա (փոքրիկ սարդ) անունով այս հերոսը ռուս մարդ է իր բոլոր ընդգրկումներով: Նրա մեջ դաժանությունը և խիզախությունը ներհյուսված են նույնքան անբաժան, որքան անվախությունը և անխղճությունը: Այսպիսին առանց երկար-բարակ մտածելու կարող է նետվել սառցահատի տակ խեղդվող շնիկին փրկելու, բայց դրա հետ միասին կարող է նաև բռունցքների ծանր հարվածներով մի կողմ շպրտել թուլակազմ հրեային, որպեսզի նա ոտնատակ չընկնի:

Ալեքսանդր Բլոկը բնութագրելիս Գորկու ստեղծած այսպիսի կերպարներին, նշել է որ նրանք ունեն քմծիծաղ և դրա մեջ թաքցնում են անհայտը: Արդեն մեկ դար է, որ փորձ է արվում հասկանալ այդ քմծիծաղը, ուժի և անհուսալիության այդ համադրությունը, նրանց սպանիչ ինքնահավանությունը, որը վտանգավոր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հայտնվում են նրա կողքին.... Եվ այս ամենի մեջ անխուսափելին այն է, որ այպիսի կերպարներն, ընդհանրապես, վտանգավոր են հյուսիսային այդ ողջ մեծ երկրի համար, որի ուրվագիծը զգացվում է ներկայացման տարածության մութ անկյուններից անդին:
    Դիտվել է 799 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ