Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխատանքային ծրագրերը հարմարեցնում են բեմական գործունեության հետ

06.12.2018

Նախօրեին՝ հունիսի 10-ին, Նյու-Յորքում կայացել է ամերիկյան ամենահեղինակավոր ՝«Թոնի» թատերական մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրության արարողությունը: Այն թվով 72-րդն էր:

Այդ օրը Բրոդվեյի հայտնի թատերական տարածքը տոնական հանդերձանքի մեջ էր և այդ առիթով իրենց ծառայողական և ստեղծագործական պարտականություններից ազատ թատրոնների աշխատողներն ու դերասանները տոնական սպասման մեջ էին, քանի որ պիտի հայտարարվեին անցած մեկ տարվա թատերական Ամերիկայի լավագույն ներկայացումները և դրանք իրականացնողները:

Նյու-Յորքի թատրոնները տարեկան միջինը բերում են ավելի քան 13 մլրդ դոլար հասույթ:

Անցած մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ շատ դերասաններ կիսում էին իրենց կողքին կարմիր գորգի վրա քայլող դերասանուհի, ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Սալլի Ֆիլդի կարծիքը, որը պնդում էր, որ «Թատրոնը երբեք չի մեռնի, քանի դեռ մենք նրան ծառայում ենք»:

Եվ դա ամուր հավատամք է ոչ միայն Բրոդվեյում իրենց ինքնադրսևորող արտիստների մոտ: Այդ կարծիքին են նաև բազմաթիվ հոլլիվուդյան արտիստներ, որոնք սեփական աշխատանքային ծրագրերը շատ հաճախ հարմարեցնում են հենց բեմական գործունեության հետ:

Այդպիսի մոտեցման լավագույն արտահայտություն է, օրինակ, «Թոնիի» կրկնակի դափնեկիր, դերասանուհի Բերնադեթ Փիթերսի այն կարծիքը, որ «Բոլորին է հայտնի, որ կինոդերասանի համար բեմը իրական փորձաքննություն է: Այստեղ ոչ կարող ես մոնտաժել, ոչ էլ վերախաղարկել: Հանդիսատեսը գալիս է անունով հրապուրվելով, բայց կվերադառնա այն ժամանակ, եթե տեսնի տաղանդ»:

Իսկ 2018թ.-ի թատերական կյանքում լավագույնն է ճանաչվել Բրոդվեյում բեմադրված «Հարրի Փոթերը և անիծված երեխան» ներկայացումը: Բացի այդ այս գործը հաղթել է ևս 6 անվանակարգերում, այդ թվում լավագույն ռեժիսուրայի, հագուստի և բեմի լավագույն դիզայնի, համար:

Ներկայացման պրեմիերան կայացել է դեռ 2016թ.-ին՝ Լոնդոնում: Սակայն այն Բրոդվեյի հարթակ է բարձրացվել միայն երկու ամիս առաջ:

Ավելացնենք, որ «Հարրի Փոթերը և անիծված երեխան» Լոնդոնում նույնպես մեծ հաջողություն է արձանագրել՝ դառնալով Լոուրենս Օլիվյեի անվան մրցույթի 9 անվանակարգի հաղթող:

«Թոնի» մրցանակաբաշխությունում հեղինակավոր մեկ այլ մակարդակ է մյուզիքների միջև ծավալվող մրցույթը: Այստեղ լավագույնը հռչակվեց «Նվագախմբի այցելությունը» մյուզիքլը: Այն հաղթող հռչակվեց ներկայացված 11-ից ինը անվանակարգերում:

Ավելացնենք, որ «Նվագախմբի այցելությունը» մյուզիքլը բեմադրվել է ըստ իսրայելցի ռեժիսոր Էրան Քոլիրինի 2007թ.-ին նկարահանծ նույնանուն ֆիլմի և պատմում է եգիպտական ոստիկանական արարողակարգային նվագախմբի մասին, որը հյուրախաղերի է մեկնել Իսրայել, սկայն սխալմամբ հայտնվել է բոլորովին մեկ այլ վայրում:
    Դիտվել է 805 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ