Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկանում են, որ «մարդկային կյանքի ոգին» մատուցվի համապատասխան ձևով

06.14.2018

Օրերս Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը (МХТ) հայտնի ռեժիսոր Կոնստամտին Բոգոմոլովի բեմադրությամբ ներկայացրել է չեխովյան հայտնի «Երեք քույրերի» նոր վարկած: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ընդհանրապես փորձառու թատերագետները խորհուրդ չեն տալիս մինչև ներկայացումը կարդալ այդ մասին անոտացիաները, հատկապես ռեժիսորականները: Սեփական ստեղծագործության գնահատականները հաճախ արմատականորեն տարբերվում են այն բանից, ինչը հանդիսատեսը տեսնում է բեմում:

Սակայն, պարզվում է, որ Կոնստանտին Բոգոմոլովի պարագայում այդ դիտարկումը չիգործում, քանի որ, ինչպես նշում են մասնագետներն, այն ինչ «Երեք քույրերի» մասին նախօրոք հայտնել էր նա, հենց այդ էլ ցուցադրվում է МХТ-ի բեմում:

«Այն պետք է լինի ծայրահեղ կոնկրետ, ծայրահեղ կենցաղային, և առաջին հերթին ողջերի, սովորական մարդկանց մասին գործ՝ կենցաղային զգացմունքային տեսանկյունից»,- նշել է Բոգոմոլովը:

Բեմադրությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ նա նաև ասել էր, որ իր գործի մեջ չի լինի սիմվոլիզմ, վերացարկում, փիլիսոփայելու միտում:

«Մեր բեմադրությունը դա չեխովյան պիեսի տեքստը ծայրահեղ կենդանի, ժամանակակից, բնական դարձնելու անկեղծ փորձ է»,- Հայտարարում էր նա դեռ մինչև պրեմիերան: Այսօր, արդեն, ներկայացումը դիտած փորձագետները հաստատում են նաև ռեժիսորի հավատարմությունը իր խոստմանը այդ դիտանկյունից:

Չեխովյան «Երեք քույրերի» բազմաթիվ մեկնաբանությունների համատեքստում Բոգոմոլովի ռեժիսորական ներդրումը «Ձանձրալի Չեխովն» է: Սա ոչ հանդիմանություն է, ոչ՝ հայհոյանք: Սա ոճ է, գործնականում, ըստ մտահղացման և լուծման՝ անթերի:

Դերասանները դասականի հայտնի տեքստը կարդում են առանց զարդարելու, փոփոխելու, հավասարաչափ, հանդարտ, միատոն, առանց ակնհայտ երանգավորման: Դա նման է պիեսի սևագիր ընթերցանության, երբ արտահայտչականությունը կարևոր չէ, երբ գլխավորն այն է, թե ով ումից հետո պիտի ելույթ ունենա: Այս ձևաչափը դերասանական հայտնագործություններ չի նախատեսում: Այս դերը կատարող դերասանը կարող է հանդես գալ մեկ ուրիշ հերոսի կերպարում և հակառակը, սակայն տպավորությունը նույնն է:

Միմյանց փոխարինելու այս մոտեցումը կարող է կիրառվել նաև անկախ այն բանից, թե որ սեռի ներկայացուցիչ է կոնկրետ հերոսը: Ընդ որում ներկայացման մեջ չի դիտարկվում որևէ գենդերային ենթատեքստ: Դերասանը միայն տեքստի պահոց է և միևնույնն է, թե նա ինչ սեռի է պատկանում:

Հետաքրքիր է նաև բեմի ձևավորումը:

Տարածությունը սահմանափակված է նեոնային խողովակներով, որոնց դասավորությունը թելադրում է տան և տանիքի մասին միտք: Ներսում տեղադրված են բազմոցներ և աթոռներ: Տեղափոխությունները նվազագույն են: Մտար, նստեցիր, ասացիր տեքստը, հեռացար կամ նստեցիր մեկ այլ բազմոցի:

Գործողությունը բազմազանացնող տարրերից են տեքստերը ներկայացնողներին խոշոր պլանով նկարահանող երկու օպերատորները: Պատկերը ցուցադրվում է երեք էկրանների վրա, որոնք տեղադրված են կենտրոնում, աջ և ձախ կողմերում: Տեսարանները սահմանազատվում են Քոուլ Փորթերի «My heart belongs to daddy» բլյուզով:

Հանդիսատեսին ոչինչ չի պարտադրվում: Նա ազատ է սխեման լրացնել իր երևակայության մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: «Ինքդ ներկիր» յուրահատուկ գրքի պես մի բան:

Սակայն սեփական ուժերը ստեղծագործելու ասպարեզում փորձել ցանկացողները, պարզվում է, շատ չեն: Ընդմիջումից հետո դահլիճում նկատվում են դատարկ նստատեղեր, իսկ մնացողների շուրթերը արտահայտում են գլխավոր մեկ թեմա. «Ձանձրալի է»:

Նրանց կարելի է հասկանալ: Եկել են թատրոն և ոչ թե գրադարան: Ցանկանում են, որ Ստանիսլավսկու հայտարարած «մարդկային կյաքի ոգին» մատուցվի համապատասխան ձևով՝ իր բոլոր սպասված գույներով և նրբերանգներով:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1038 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ