Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էրդողանը դադարեցրել է թատրոնների ֆինանսավորումը

07.28.2018

2018թ․֊ի հուլիսի 11֊ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրի թատրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Բացի այդ չեղյալ են համարվում բոլոր ներկայացումները, հյուրախաղերը և ցանկացած այլ հրապարակային ստեղծագործական գործունեություն։ Այդ մասին «Sputnik Turkey» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Արգելքներից ու միջոցառումները չեղյալ համարելուց բացի Թուրքիայի նախագահի հրամանագիրը պարտավորեցնում է լուծարել բոլոր արտիստների հետ կնքված պայմանագրերը։

Համաձայն «Sputnik Turkey» պարբերականի Էրդողանը դադարեցրել է Թուրքական թատրոնների տնօրինության (DT) ֆինանսավորումը, որի սեփականությունն են երկրի 19 քաղաքներում գործող 52 բեմահարթակներ։ Ըստ այդ հրամանագրի դադարեցվում է նաև Թուրքական օպերային թատրոնների և բալետի տնօրինության (DOB) ֆինանսավորումը, որի ենթակայության տակ են գտնվում Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի, Մերսինեի, Անթալիայի և Սամսունի երաժշտական թատրոնները։

Տեղեկացվում է, որ հետագայում դրանց կփոխարինի միասնական մեկ կառույց, որը անմիջականորեն պետք է ենթարկվի նախագահ Էրդողանին։
    Դիտվել է 67 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ