Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեղատոմս՝ գեղեցիկը որպես փիլիսոփայական արժեք ընկալողների համար

08.18.2018

Իտալիայի Մարտինա-Ֆրանկա փոքրիկ քաղաքում օրերս հանդիսատեսները ականատես եղան օպերային արվեստի ևս երկու մոռացված արժեքների համբարձման: Այստեղ «Վալլե դ՝Իտրիա» փառատոնի շրջանակներում բեմական կյանք վերադարձվեցին Նիկոլո Վակկայիի «Ջուլիետան և Ռոմեոն» և Հենդելի նեապոլիտանական տարբերակի փոխադրված «Ռինալդո» օպերաները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ասենք, որ «Վալլե դ՝Իտրիա» փառատոնը սպիտակ գույնի գերակայությամբ ճարտարապետություն ունեցող Մարտինա-Ֆրանկայում անցկացվում է 1975թ-ից: Այստեղ թե օպերային բեմադրությունները և թե համերգները ներկայացվում են բացօթյա: Գլխավոր հարթակը գտնվում է Պալացցո-Դուկալե կոչվող շինության բակում: Միջոցառումները սկսվում են երեկոյան, մութն ընկնելուն պես: 2018թ.-ի այս օրերին կայացավ բնույթով կամերային, սակայն մշակութային առումով անգնահատելի 44-րդ փառատոնը:

Թե ինչպիսի մասնագիտական մակարդակի կարգաբերմամբ է իրականացվում միջոցառումը, կարելի է կարծիք ձևավորել թեկուզ այսպիսի փաստերով: Ռոմանտիզմի ժամանակաշրջանի երաժշտությունը («Ջուլիետան և Ռոմեոն») կատարել է Լա Սկալայի Ակադեմիայի նվագախումբը, իսկ բարրոկոն («Ռինալդո» )՝ Ցյուրիխի աուտենտիկ կատարողական արվեստում մասնագիտացած «La Scintilla» նվագախումբը:

Իր ստեղծագործության վերնագրում նրբանկատորեն նախ Ջուլիետային հիշատակող Նիկոլո Վակկայիի այս գործը, իր յուրահատկությամբ, անհամեմատելի է նույն թեմայով գրված այլ գործերի հետ՝ սկսած Բելինիից, վերջացրած Պրոկոֆևով:

Ներկայացման հիմնական գերակայող արժեքը երաժշտությունն է: Սա նաև փառատոնի սկզբունքն է:

Իսկ Հենդելի «Ռինալդո» օպերան Իտալիայում բեմադրվել է Լոնդոնում կայացած պրեմիերայից 7 տարի անց: Հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործության իտալական տարբերակը ընդլայնվել է նեապոլիտանական ճաշակին համապատասխան և այսօր իր մեներգերի, զուգերգերի և խմբային կատարումկների առատաձեռնությամբ, դիտվում է որպես իտալական դիմակների կատակերգության ևս մեկ մարմնացում:

Մարտինա-Ֆրանկայում անցկացվող «Վալլե դ՝ Իտրիա» փառատոնում կարծես երջանկության դեղատոմս են գրում ոչ միայն օպերային արվեստի առանձին սիրահարների, այլ, ընդհանրապես, գեղեցիկը որպես փիլիսոփայական արժեք ընկալողների համար:
    Դիտվել է 854 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ