Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արվեստագետի կարծիքով թատերական ռեժիսուրան կինոյի ռեժիսուրայից բարդ Է

09.06.2018

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Սանկտ-Պետերբուրգի «Նովայա Գոլլանդիա» («Նոր Հոլանդիա») մշակութային կենտրոնում դռնբաց կարգով, ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն առաջին անգամ կցուցադրի իր «GO. GO. GO» (Գնա, Գնա, Գնա») նոր ֆիլմը, որը նա նկարահանել է Իտալիայում իր բեմադրած «Մարմար» պիեսի և Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Այս բեմադրության մեջ ես ցանկացել եմ պատմել ժամանակակից աշխարհում բարբարոսության և քաղաքակրթության գոտեմարտի մասին: Բարբարոսությունից ոչ ոք ապահովագրված չէ ոչ Իտալիայում, ոչ Ֆրանսիայում, ոչ Գերմանիայում: Այն գոյություն ունի նաև մեզ մոտ՝ Ռուսաստանում»,- ասել է ռեժիսաորը դեռ 2016թ.-ին, երբ Վիչենցե քաղաքի 16-րդ դարում կառուցված «Տեատրո Օլիմպիկոյում» իտալացի հանդիսատեսին էր ներկայացնում իր աշխատանքը թատրոնի ձևաչափով:

Սոկուրովը խոստովանել է, որ իտալական ներկայացումը ցանկանում էր պատրաստել երաժշտությամբ, երգերով, տարբեր ժանրերի բախումով:

«Մարմար» պիեսից բացի այս ներկայացման մեջ տեղադրվել են նաև Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունների իտալերեն թարգմանությունները, բանաստեղծի կենսագրությունից ինչ-որ հատվածներ, որոնք դարձել են բեմադրության սյուժեի ընդհանուր մասը:

Վիչենցեում կայացած երեք պրեմիրային ներկայացումները բազմապլան նկարահանվել են: Իսկ Սոկուրովի երիտասարդ գործընկերները այդ տեսագրված նյութերից մոնտաժել են ներկայացման 75 րոպեանոց կինոտարբերակը՝ ռուսերեն սուբտիտրերի ուղեկցությամբ:

Սոկուրովը նաև խոստովանել է, որ այս իտալական ներկայացումն իր համար շատ թանկ է, որովհետև իր համադրությամբ թատերական ռեժիսուրան կինոյի ռեժիսուրայից ավելի բարդ է: Բացի այդ նա իր ճակատագիրը թատրոնի հետ է համարում բարդ: Այսպես, Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնում ժամանակին փակվեց իր «Համլետ» բեմադրությունը, ճիշտ նույն ճակատագրին արժանացավ նաև Պետերբուրգի Միխայելովյան թատրոնում բեմադրված Սերգեյ Տանեևի «Օրեստեյա» օպերան: Իսկ 2007թ.-ին էլ նրա բեմադրած «Բորիս Գոդունով» օպերան խաղացանկում մնաց միայն մեկ ու կես թատերաշրջան:

Ավելացնենք, որ Սոկուրովի իտալական բեմադրության կինոտարբերակի ցուցադրությունը իրականացվում է Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային «Ռևիզիա» փառատոնի շրջանակներում, որի հիմնական գործառույթը ինտելեկտուալ գրականության ոլորտում տոնավաճառների կազմակերպումն է:





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3

    Դիտվել է 10 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ