Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խուլիգանական արարքով փորձել են տապալել ներկայացումը

09.22.2018

Օրերս Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրությամբ ցուցադրվող «Իդեալական ամուսինը» ներկայացուման երկրորդ գործողության ժամանակ երկու քաղաքացի հանդիսասրահից ներխուժել են բեմ և բղավելով.«Սա Չեխով չէ», փորձել են տապալել այն: Սակայն թատրոնի անվտանգության ծառայությունը շատ արագ կարողացել է սանձել խուլիգանական արարքի մասնակիցներին և հանձել է քաղաքային ոստիկանության համապատասխան ծառայությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Պարզվել է, որ արարքի հեղինակները և կատարողները «Serb» շարժման ակտիվիստներ են, որոնք իրենց ուրույն կարծիքը այս կամ այն ներկայացման մասին արտահայտում են նաև հասարակական կարգի ու կանոնների այսպիսի կոպիտ խախտումներով:

Միջադեպից 2-3 րոպե հետո ներկայացումը շարունակվել է և ավարտին արժանացել է հանդիսատեսների բուռն ծափահարություններին:

Թատրոնի հասարակության հետ կապերի ղեկավար Մարիա Մալկինան հայտարարել է, որ իրենք աշխատում են իրավական դաշտում, սակայն չեն կարող որևէ գործողության դիմել, որը կարգավորված չէ օրենքով: Ըստ նրա, իրենք առայժմ կարողանում են միայն դիմում ներկայացնել ոստիկանությանը, այն բանի համար, որպեսզի անցկացվի քննություն:

«Թատրոնը, ոչ մի կերպ, ավելի լավ չի կարող ինքն իրեն պաշտպանել: Նման իրավիճակներում թատրոնը հայտնվում է խոցելի վիճակում, որովհետև այսպիսի դեպքերը նախատեսող օրենսդրություն մեզանում դեռ չկա»,- ասել մշակութային հաստատության ներկայացուցիչը::
    Դիտվել է 18 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ