Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերլուծում է հասարակական սանդուղքով «դեպի վեր» բարձրանալու թեման

09.26.2018

Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում, այդ մշակութային հաստատության անունը կրող և մի քանի օր առաջ մեկնարկած 12-րդ թատերական միջազգային փառատոնում ասպարեզ է տրվել նաև երիտասարդ ռեժիսորներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի Նոր բեմում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կիրիլ Ֆոկինի «Դեմագոկ» պիեսի իր մեկնաբանությունը կներկայացնի երիտասարդ ռեժիսոր Խուգո Էրիքսենը:

Այս պիեսը գրական հնարք է, որտեղ ժամանակակից հեղինակը անցյալի պատմության մեջ գտնում է մեր կյանքի հետ հատման կետեր և այդ ընդհանրությունները ներկայացնում բեմական միջոցներով: Պարզվում է, որ, իրոք հեռավոր ժամանակների շատ հիմնախնդիրները այսօրվա մարդուն հասկանալի ու մոտ են, նորություն չեն:

Ներկայացումը ժամանակագրական առումով անդրադառնում է Հին աշխարհի հերոսապատումներին: Այն վերլուծում է հասարակական սանդուղքով «դեպի վեր» բարձրանալու» թեման, ինչպես են մարդիկ պայքարում իշխանության հասնելու և տիրապետելու համար, ինչպիսի դրսևորումներ է ունենում մարդկային վարքագիծը, երբ հայտվում է ժողովրդավարության կամ բռնատիրության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Հեղինակները փորձում են պարզել, թե ի՞նչն է այսօր կառավարում աշխարհը՝ փողը, թե՞ գաղափարը, իսկ գուցե փողն արդեն դարձել է բոլոր տեսակի գաղափարների հի՞մքը...

«Ալեքսանդրինյան» փառատոնը Սանկտ պետերբուրգում ընթանում է սեպտեմբերի 14-30-ին: Այս տարի այն նվիրված է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հանրահայտ թատրոնի Նոր բեմին:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 19 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ