Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն. Պոխոմովա. «Քնքշանքի փոխարեն նրան են տալիս նոր բարձր տեխնոլոգիական սարք»

11.07.2018


Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մոսկվայի տիկնիկային թատրոնում կկայանա բրիտանացի գրող Էնն Ֆայնի «Ալյուրե մանկիկներ» գրքի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացման պրեմիերան:

«Դա բովանդակությամբ և ձևով անսովոր ներկայացում է, որը խաղացվում է թատրոնի նախասրահում և պատմում է դպրոցական մի փորձի մասին«,- ասել են հաստատության մամլո ծառայությունում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դպրոցականների փորձն այն է, որ նրանք երեք շաբաթ պետք է հսկեն և երեխայի նման խնամեն մի պարկ ալյուր:

Իրենց ետևից այս «մանուկներին» (պարկերը) քարշ տալով, խուլիգանները, չեն էլ նկատում, թե ինչպես է այս ճանապարհով իրենց առաջ բացվում մեծերի աշխարհը: Նրանք անսպասելի իրենց մեջ գտնում են այնպիսի գծեր, որոնց գոյության մասին նույնսկ չէին էլ կասկածում՝ խնամք և պատասխանատվություն, սենտիմենտալություն և համբերություն:

Երեխաների վերադաստիարակություն, անշուշտ, ամբողջովին չի իրականացվում, սակայն, փորձի մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուր հանդիսատես:

Ներկայացումը ծնվել է «Թատրոնը և ժամանակակից գրականությունը անչափահասների համար» լաբորատորիայի շրջանակներում կատարված էսքիզից: Լաբորատորիան անցկացվում է «Ոսկե դիմակ« փառատոնի Մանկական «Weekend» ծրագրի շրջանակներում:

Հանդիսատեսների խնդրանքով էլ լաբորատորիայում ծնված էսքիզից ստեղծվել է լիարժեք ներկայացում:

«Ժամանակակից գրականությունը հնարավորություն է տալիս երեխաների ու անչափահասների հետ խոսել նրանց հասկանալի բաների մասին: Ժամանակակից երեխաների հիմնախնդիրներն այլ են: Նրանք մեզնից ավելի շուտ են բախվում նյութական բարեկեցության հիմնախնդրին: Նրանց հիասթափությունները նույնպես անգամներով ավելի մեծ են: Հիմա ամեն ինչ շատ արագ է և երեխաների վրա թափվում են պատասխանատվության մեծ կույտեր, ընդ որում, հենց առաջին դասարանից: Մեր ժամանակների երեխան ավելի խոցելի է: Նրանից միայն պահանջում են, իսկ քնքշանքի փոխարեն նրան են տալիս նոր բարձր տեխնոլոգիական սարք»,- ասել է բեմադրության ռեժիսոր Նատալյա Պոխոմովան:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 11 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ